Բոլոր մարդիկ պետք է ընկերներ լինեն. Ռոբերտ Բագրատյանը՝ «Դեպի մանկական եվրատեսիլին» մասնակցելու մասին

Ռոբերտ Բագրատյանը Հայաստանում «Դեպի մանկական եվրատեսիլ 2019» մրցույթին մասնակցել որոշել է սոցցանցերում իր հայ հետեւորդների հորդորներով: Ռուսաստանում մանկական «Ձայնը» նախագծին մասնակցելուց հետո նրան հաճախ են գրել, որ ցանկանում են տեսնել այստեղ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ այդպես էլ որոշում է կայացրել, ասել է մայրիկին, ու հիմա իրենք այստեղ են: Հույս ունի, որ չի հիասթափեցնի իր լսարանին:

«Չգիտեմ՝ (խմբ. հաղթելու ինչ շանսեր ունեմ), բայց վստահ եմ իմ ուժերի վրա: Գիտեմ, որ կարող եմ լավ երգել ու պետք է արդարացնեմ հույսերը, որ մարդիկ ինձ հետ կապում են»,- ասաց նա:

13-ամյա Ռոբերտը խոստովանեց, որ իրեն կարողանում է պատկերացնել Լեհաստանում՝ «Մանկական եվրատեսիլ 2019»-ում: Իսկ այնտեղ Հայաստանը ներկայացնելու իրավունքը պետք է փորձի ձեռք բերել «Captain Friendship» երգով: Այն ընկերության մասին է: Տղան բացատրում է՝ ինչու է երգում ընկերության մասին:

«Որովհետեւ բոլոր մարդիկ ընկերներ են, Աստված բոլորին այնպես է ստեղծել, որ որտեղից էլ լինեն՝ Չինաստանից, Ամերիկայից, Աֆրիկայից.... բոլորս ընկերներ ենք: Եթե տեսնում եմ, որ մարդիկ կռիվ են անում, սրտումս կարծես մի քար լինի, որովհետեւ բոլոր մարդիկ պետք է ընկերներ լինեն, խոսեն իրար հետ, աջակցեն իրար: Դրա համար գրել եմ այդ երգը, որ այն մարդիկ, որոնք կռվել են, լսեն, երգը հասնի նրանց»,- ասաց նա:

«Դեպի մանկական եվրատեսիլ 2019»-ին բացի Ռոբերտից մասնակցում են նաեւ Անիշոկը, Անի Աթայանը, Անահիտ Առաքելյանը, Ռոզա Էլոյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Անժելա Ալբերտյանը, անցած տարի «Դեպի մանկական Եվրատեսիլո»-ում 2-րդ տեղը զբաղեցրած Վարդան Մարգարյանը, «Մանկական նոր ալիք 2019»-ի ՀՀ ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը եւ Նարեկ Մարկոսյանը։ Ռոբերտն ընդգծում է, որ իրենք հասցրել են լավ ընկերներ դառնալ:

«Մենք շատ լավ ընկերներ ենք, իրար հետ զբոսնում ենք, խոսում: Չէի սպասում, որ այդպես է լինելու: Շատ լավ երեխաներ են»,- ասաց նա:

Ռոբերտ Բագրատյանին հայկական լսարանը ճանաչում է Ռուսաստանի մանկական «Ձայնը» հաղորդումից, որտեղ նա հաղթողներից մեկը դարձավ: Եզրափակիչը բավական աղմկահարույց ստացվեց: Սկզբում հաղթել էր երգչուհի Ալսուի դուստրը, սակայն հետո հայտնի դարձավ, որ դա տեղի է ունեցել խախտումների գնով: Նոր գալա-համերգ տեղի ունեցավ, որտեղ բոլոր ֆինալիստները հաղթող ճանաչվեցին: Ռոբերտն այս նախագծին մասնակցությունը կարեւոր փորձ է համարում:

«Դու կարող է չհաղթես, բայց այնքան փորձ ստանաս, որ կարողանաս պրոֆեսիոնալ արտիստ դառնալ: Այդ նախագիծն ինձ մեծ փորձ տվեց,- ասաց նա՝ ընդգծելով, որ, անկախ ամեն ինչից, բոլոր մասնակիցները, այդ թվում Ալսուի դուստրը, շարունակում են ընկերություն անել, - մենք ընդհանուր չատ ունենք, շփվում ենք, գնում ենք համերգների»:

«Եվրատեսիլ»-ից հետո Ռոբերտն այլ մրցույթների մասնակցել չի պատրաստվում: Այլ ծրագրեր ունի: Չգիտի՝ երբ կիրականացնի դրանք, սակայն արդեն իսկ աշխատում է:

««Եվրատեսիլ»-ն իմ վերջի մրցույթն է, որովհետեւ ալբոմ եմ գրում: Երբ վերջացնեմ, սկսելու եմ համերգներ տալ Երեւանում, Ռուսաստանում, տարբեր տեղերում»,- ասաց նա՝ ավելացնելով՝ ալբոմի մեջ ներառվելու է նաեւ «Դեպի մանկական եվրատեսիլ» երգը:

«Դեպի մանկական եվրատեսիլ 2019» տեղի է ունենալու սեպտեմբերի 15-ին: Ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերության եթերում: Կսկսվի 22:00-ին: Հաղթողը Հայաստանը կներկայացնի «Մանկական եվրատեսիլ 2019»-ում, որը Լեհաստանում կկայանա նոյեմբերի 24-ին:

Տպել
411 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)