ՀՊՏՀ-ի ուսանողները պրոռեկտորի հետազոտությունում Copy paste-ի բազմաթիվ դեպքեր են բացահայտել

11/09/2019 schedule15:05

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները պրոռեկտորի հետազոտությունում Copy paste-ի բազմաթիվ դեպքեր են բացահայտել:

Այս առնչությամբ նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Մամուլում արդեն լայնորեն շրջանառվել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում առկա մեծածավալ copy paste-երի դեպքերը։ Ուսանողներս դրանք վաղուց բացահայտել ենք եւ սպասում ենք պատասխանատուների պաշտոնական արձագանքին:

Շարժվում ենք առաջ:

Պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը համալսարանի ֆինանսավորմամբ կատարված այս «հետազոտության» եւ ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհի հաշվին գրքի հրատարակման ժամանակ եղել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության եւ միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրենը:

Դա դեռ հերիք չէ՝ նա գրքի երկրորդ համահեղինակն է: Հետաքրքիր է իմանալ, թե համալսարանի եւ պետական բյուջեներից քանի միլիոն դրամ է հատկացվել «հետազոտության» եւ գրքի հրատարակման համար:

Եվ այսպես՝

1.2. ենթագլխի շուրջ կեսը բառացի արտագրություն է noravank.am-ի հոդվածից, եւ միայն մեկ պարբերության վրա հղում է տրված աղբյուրին, 1.1- ենթագլխում եւս մեկ պարբերություն (14-15 էջեր) արտագրված է նույն տեղից առանց աղբյուրը նշելու:

2.2. ենթագլխի առաջին յոթ էջերը՝ շուրջ կեսը բառացի արտագրություն է panorama.am լրատվական կայքի հոդվածից:

2.3. ենթագլխի 78-րդ էջը առանց աղբյուրը նշելու բառերի չնչին տարբերությամբ (օրինակ, «պայմանավորված»-ի փոխարեն «կապված») արտագրված է 2011 թ.-ի «Սոցիալական պաշտպանությունը եւ սոցիալական ներառումը Հայաստանում»  զեկույցից:

3.2. ենթագլխի երկու ամբողջական էջ՝ 125-127 էջերի հատվածում, արտատպված է հայկական հանրագիտարանից, եւ միայն վերջին պարբերությունում հղում է տրված աղբյուրին:

3.2. ենթագլխի երեքուկես էջ (107-110) բառացի արտատպված է Հայաստան համահայկական հիմնադրամի կայքից, եւ միայն վերջին պարբերությունում հղում է տրված աղբյուրին:

3.3. ենթագլխի առնվազն յոթ էջ արտատպված է orer.am լրատվական կայքից:

3.3. ենթագլխի  առնվազն երեք էջ (144-146) արտագրված է Վիքիպեդիայից:

3.3. ենթագլխի  շուրջ երկուսուկես էջ (145-148 հատվածում) արտատպված է mediamax.am լրատվական կայքի հոդվածից, սակայն միայն նախավերջին պարբերության վրա է առկա հղում:

4.1. ենթագլխի առնվազն հինգ էջ բառացի արտագրություն է hetq.am լրատվական կայքի հոդվածից:

4.1. ենթագլխի երկու ամբողջական էջ՝ 174-176, արտագրված է fintax.am կայքից, սակայն ընդամենը մեկ պարբերության վրա է առկա հղում, որպեսզի ակնհայտ չլինի մեծածավալ արտատպումը:

4.1. ենթագլխի 165-րդ էջը բառացի արտագրված է Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքի լուրերի հատվածից:

4.1. ենթագլխի մնացած հատվածը (հինգ էջից ավելի) բառացի արտագրություն է Հայաստանի Հանրապետություն օրաթերթի Արմենուհի Մելքոնյանի հոդվածից:

4.2. ենթագլխի առնվազն երեք էջ տառացի արտագրություն է noravank.am կայքից, եւ միայն մեկ պարբերությունում հղում է տրված աղբյուրին:

4.2. ենթագլխի 194-195 էջերը բառացի արտագրված է Վիքիպեդիայից:

4.2. ենթագլխի ամբողջ 198-րդ էջը եւ 199-րդ էջի սկզբնամասը առանց աղբյուրը նշելու տառացիորեն արտատպված է Հայաստանի ազգային մրցունակության 2010թ.-ի զեկույցից:

5.1. ենթագլխի ներդրումային քաղաքականության հայեցակարգը գրեթե ամբողջությամբ արտատպված է՝ առնվազն 13 էջ, ընդ որում, որոշ պարբերությունների վրա հղում առկա է, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե միայն այդ հատվածներն են վերցված սկզբնաղբյուրից:

5.1. ենթագլխի երկու ամբողջական էջ՝ 209-210, արտատպված է armeco.am կայքից, եւ միայն երկու առանձին պարբերությունների վրա է առկա հղումը, որպեսզի ակնհայտ չլինի մեծածավալ արտատպումը:

Տպել
1670 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա