Ակտիվ է Սպիտակի օջախային գոտին. Գյումրիում երկրաշարժն ուղեկցվել է որոտացող ամպի ձայնով

Երեկ Գյումրիում գրանցված 5-ից 6 բալ ուժգնություն ունեցած երկրաշարժն ուղեկցվել է աղմուկով: Նախ ձայնն է խուճապի մատնել մարդկանց, հետո նոր՝ ուժեղ ցնցումները: Շատերը, հատկապես բազմաբնակարան շենքերի եւ վթարայինների բնակիչները, տեւական ժամանակ, կեսգիշերն անց էլ շարունակել են ընտանիքի անդամների հետ մնալ շենքերի բակերում:

Ի՞նչ աղմուկ են լսել մարդիկ: Ըստ ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ Կարեն Մխիթարյանի՝ աղմուկ իսկապես եղել է, ինչը երկրակեղեւում ընթացող պրոցեսների հետեւանք է: «Որ մարդիկ ձայներ են լսել, բնական է, դա անջատվող  էներգիայի  հետեւանքն է: Դրանից բացի, երկրաշարժի էներգիայի ալիքն ունի երկայնական եւ լայնական բաղադրիչ, ձայնայինը հիմնականում արտահայտվում է լայնական բաղադրիչի պարագայում: Երեկվա երկրաշարժն այդպիսին էր»,-ասաց Կարեն Մխիթարյանը:

Գրինվիչի ժամանակով 16:22-ին, տեղական ժամանակով 20:22-ին 4.8 մագնիտուդով գրանցված երկրաշարժը զգացվել էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում: Յուրաքանչյուր տարածաշրջանում՝ տարբեր ուժգնությամբ:  «2 րոպե անց տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը նույն օջախային գոտում, արդեն 4.3 մագնիտուտով: 20:22-ից 21:30-ը տեղի է ունեցել 30-ից ավելի երկրաշարժ՝ 1.8-ից մինչեւ 4.8 մագնիտուտ ուժգնությամբ: Ամբողջ գիշերվա ընթացքում կրկին թույլ հետցնցումներ են եղել, մեր հյուսիսային տարածաշրջանային կենտրոնը մշտադիտարկում է իրականացրել, թե՛ երկրաշարժի պարամետրերի մասով, թե՛ ընդհանուր դիտարկումների մասով: Նաեւ ուժեղացված ռեժիմով աշխատանք է իրականացվել: 21:30-ին Շիրակի մարզպետն է եղել ծառայությունում, երկար մնացել է, դրանից բացի հրավիրել է ԱԻՎ հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է մարզի ոստիկանապետը, փրկարար ծառայության պետը եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, մարզպետարանի վարչության պետեր»:

Ըստ Կարեն Մխիթարյանի՝ գիշերվա ընթացքում եւս երկու երկրաշարժ է գրանցվել՝ մեկը 3.1, մյուսը՝ 2.3 մագնիտուդով: Պրոցեսը, ըստ մասնագետների, վերլուծության գնում է մարման:

Ակտի՞վ է արդյոք Սպիտակի օջախային գոտին, հարցին Կարեն Մխիթարյանը պատասխանեց՝ այո, այդ գոտին միշտ է ակտիվ: Երեկվա երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բավրայից 12 կմ հարավ-արեւելք, իսկ դա համընկնում է Սպիտակի օջախային գոտու բեկվածքի հյուսիս-արեւմտյան  թեւի հետ: Սպիտակի օջախային գոտում մշտապես կան պարպումներ,-բացատրեց մասնագետը:

Մինչ երեկվա ցնցումները ՍՊՏԾ  հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի սարքավորումներն անհանգստացնող որեւէ արձագանք չեն ստացել: Անոմալիաներ չեն գրանցվել, հավանական երկրաշարժի վտանգ չի եղել:  

Տպել
8826 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)