Պատրանքներ չկան. Ռուսաստանն ու Իրանը մեկնաբանում են Բոլթոնի պաշտոնանկությունը

Ռուսաստանն ու Իրանը մեկնաբանում են ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողությունը:

Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չի տածում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Թեման այն չէ, թե Վաշինգտոնում ով որտեղ ինչով է զբաղվում, այլ այն, թե հարաբերությունների նորմալացման հեռանկարների եւ դրանց բարելավման տեսակետից այն ինչ արդյունք կարող է ունենալ»,- նշել է դիվանագետը:

«Ուստի մենք պատրանքներ չունենք, մենք առանձնակի հույսեր չենք տածում տեղի ունեցածի առնչությամբ: Այն, ինչը կարող է փոխվել ամերիկյան արտաքին քաղաքականության ասպարեզում, կոնկրետ դրա ռուսաստանյան սեգմենտում, գնահատելու ենք բացառապես՝ ըստ կոնկրետ գործողությունների»,-նշել է նա:

Բոլթոնի պաշտոնաթողութունը մեկնաբանել է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողության ֆոնին:

«Այսօր, երբ թշնամին առավելագույն ճնշումն է գործադրում մեզ վրա, մեր պատասխանը տոկունությունն է և դիմադրությունը: Ամերիկացիները պետք է հասկանան, որ ռազմամոլներն ու ռազմամոլությունն իրենց օգտին չէ: Ռազմամոլները պետք է հեռանան»,- ասել է Ռոհանին:

Տպել
345 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)