ԱԺ-ն քննարկում է դեկտեմբերի 7-ը Տարերային աղետների դիմակայության օր սահմանելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնած օրինագիծը՝ Տարերային աղետների դիմակայության օր հիմնելու մասին։

ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը ԱԺ-ում «Պետական տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի զեկուցման ժամանակ ասաց, որ օրն առաջարկվում է նշել դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի օրը։

Փոխնախարարը նշեց, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթիվ Հայաստանի վարչապետը կազմակերպել է միջոցառում՝ «Տարերային աղետների դիմակայության օր», եւ կարգադրել ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով։

Միջգերատեսչական հանձնաժողովը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել «Տարերային աղետների դիմակայության օրվա միջոցառումների անցկացմանն ուղղված գործողությունների պլանի հաստատման մասին» որոշման նախագիծը։

«Նախատեսված միջոցառումներն ուղղված են նրան, որ հարգենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը, երախտագիտություն հայտնենք բոլորին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին այն օրերին, եւ նշենք այն կարեւոր գործողությունները, որոնք Հայաստանը կդարձնեն ավելի ուժեղ եւ ավելի պատրաստված հնարավոր բնական եւ տեխնածին աղետների հանդեպ»,- ասաց Հարությունյանը։

Հաշվի առնելով հանագամանքը, որ առ այսօր չկա աղետների դիմակայության միջազգային օր, փոխնախարարը կարծիք հայտնեց, որ դեկտեմբերի 7-ը հետագայում նաեւ ողջ աշխարհում կնշվի որպես բոլոր աղետների զոհերին հիշատակի տուրք մատուցելու եւ աղետների դիմակայության օր։

Տպել
306 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)