Ազգային ժողովն սկսում է Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթաց

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը սկսում է Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների գործընթաց։ Աշխատանքային խմբի համակարգումն իրականացնելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Պատգամավորի կարծիքով՝ այս պահին դեռեւս շտապելու անհրաժեշտություն չկա․ մինչեւ բուն փոփոխությունները, ժամանակ կա ուսումնասիրելու տարբեր երկրների փորձը, քննարկել բարեփոխումների ամենահարմար տարբերակը։

Դանիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հաշվով հիմնվելու են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն հայեցակարգի վրա, որը հրապարկվել էր 2018 թվականին, սակայն այդ հայեցակարգի վրա հիմնված եւ դրա մի մասը արտացոլող փոփոխությունները չէին ընդունվել նախորդ գումարման ԱԺ-ում, որտեղ մեծամասնություն կազմող Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ որոշ դաշնակցական պատգամավորներ չքվեարկեցին կողմ․

«Դեռ մարտին, երբ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներով առաջին անգամ հավաքվեցինք՝ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, որոշեցինք ժամանակ տալ ընդդիմադիր մեր գործընկերներին, որ նրանք էլ ծանոթանան այդ հայեցակարգին եւ իրենց առաջարկները ներկայացնեն: Հաջորդ հանդիպման ժամանակ քննարկեցինք նաեւ գործողությունների ժամանակացույցը։ Մինչ այս պահը քննարկումը ծավալվել է դեռեւս ընդհանուր սկզբունքների մակարդակում, մեր մոտեցումները նաեւ դետալների առումներով վերջնականացված չեն, քանի որ մենք բաց ենք առաջարկների համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ փոփոխությունների շրջանակում անդրադառնալու են նաեւ կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմերին, միգուցե՝ նաեւ ընտրական իրավունքի տարիքային շեմին․

«Նախորդ տարի մեր նպատակը ավելի ներկայացուցչական խորհրդարան ունենալն էր՝ թե՛ կուսակցությունների թվի, թե՛ տարիքային բազմազանության առումով: Այժմ եւս հավատարիմ ենք ավելի ներկայացուցչկան եւ ներառական խորհրդարան ունենալու սկզբունքին»։

Ընտրական օրենսգրքում տեղ գտած ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունը լինելու է Օրենսգրքի բարեփոխումների օրակարգում։ Մեր հարցին՝ արդյոք այս ընտրակարգն էր վերջին տարիների ընտրական գործընթացների ուղեկից ամենամեծ չարիքը՝ Համազասպ Դանիելյանը արձագանքեց, որ ընդհանրապես նման կտրուկ ձեւակերպումներից խուսափում է, սակայն հաստատեց, որ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված խնդիրները եղել են եւ շարունակում են մնալ առանցքային մտահոգության առարկա: «Այդ խնդիրները բազմաշերտ են․ ներառում են թե՛ կուսակցությունների ներսում թեկնածուներին պարտադրված որոշակի տեսակի մրցակցությունից, թե՛ բազմաթիվ ընտրողների համար ընտրակարգի խրթին լինելը եւ մի շարք այլ ասպեկտներ։ Ռեյտինգային ընտրակարգն, իհարկե, խնդրահարույց է, բայց խնդիրը ռեյտինգայինը «ինչո՞վ» փոխարինելու հարցն է։ Ամենապարզ պատասխանը ֆիքսված ցուցակն է, որը եւս որոշակի խնդիրներ ունի։ Բայց հավատարիմ մնալով մեր սկզբունքին, որ մենք պատրաստ ենք լսել մեր գործընկերներին՝ չեմ կարող ասել, որ այդ համակարգը միանշանակ պետք է փոխարինվի հենց ֆիքսված ցուցակով։ Համամասնական ընտրակարգը ունի մի շարք այլ ենթատեսակներ: Պարզ ասած՝ ռեյտինգայինից ազատվելու խնդիր ունենք, այն փոխարինելու ամենաակնհայտ տարբերակը ֆիքսված ցուցակներով ընտրակարգն է, բայց քննարկումները կարող են նաեւ այլ առաջարկների ու լուծումների հանգեցնել»,- նկատեց պատգամավորը։

Նա նշեց, որ անդրադարձ լինելու է նաեւ ընտրողների ցուցակներին, որոնք արդեն տասնյակ տարիներ բավարար չափով չեն փոխվում կամ թարմացվում․

«Ընտրողների ցուցակի մի մասը օպերատիվ կերպով թարմացվում է, բայց կա կարգավորումների խնդիր, որ այդ ցուցակների մեկ այլ մաս ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը եւ արդյունքում ընդհանուր առմամբ ունենք ուռճացված ցուցակներ։ Ընտրողների ցուցակում մեծ թիվ են կազմում այն անձանց անունները, որոնք Հայաստանի քաղաքացի չեն այլեւս կամ որոնք մահացել են արտերկրում, եւ այլն։ Վստահաբար, ցուցակներում եղել են հարյուր հազարավոր ընտրողների անուններ, որոնք չէին կարող մասնակցել ընտրություններին»։

Մեր զրուցակիցն ասաց, որ բարեփուխումների գործընթացում համագործակցելու են թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի, թե՛ միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որոնք ունեն բավարար փորձառություն եւ հետաքրքրություն այս բարեփոխումների ձեւավորման փուլում․

«Մենք կոնտակտի մեջ ենք ԵԱՀԿ ԺՄԻՀԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի հետ, Հայաստանում գրանցված Ընտրական համակարագի միջազգային կենտրոնի հետ, ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի հետ։ Փորձելու ենք բոլոր ռեսուրսները հնարավորինս օգտագործել։ Արտախորհրդարանական ուժերը հնարավորություն են ունենալու ոչ միայն առաջարկներ ներկայացնել, այլ նաեւ մասնակցել քննարկումներին»։

Համազասպ Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս պիտի ձեւավավորվի Ազգային ժողովը, քանի՞ խմբակցություն պիտի ներգրավված լինի, որպեսզի աշխատանքը լինի հավասարակշռված եւ միայն մի կուսակցություն կամ դաշինք չունենա բացարձակ մեծամասնություն, ինչպես գործող խորհրդարանում է։ Մեր զրուցակիցը կարեւորեց ունենալ այնպիսի Ազգային ժողով, որտեղ լավագույնս արտացոլված կլինեն հանրության քաղաքական տրամադրությունները, բայցեւ այն չի խոչընդոտի որոշումների կայացմանը․

«Միշտ չէ, որ խմբակցությունների թիվն ուղղակիորեն պայմանավորում է աշխատանքը։ Շատ կարեւոր է ներկայացվածությունը։ Մենք այսօր ունենք Ազգային ժողով, որը Հայաստանի պատմության մեջ մտել է՝ որպես բացառություն, այն առումով, որ մեկ ուժն ունի խիստ գերակշիռ դիրք, բայց այս իրավիճակը պայմանավորված է այն բացառիկ պատմական իրադարձությունով՝ Թավշյա հեղափոխությամբ, որն էլ պայմանավորել է խորհրդարանի կազմը։ Մեր խորհրդարանը նաեւ բացառիկ է որպես ամենալեգիտիմը: Դրա հիման վրա եւ ապագային նայելով՝ մեր խնդիրը պետք է լինի պատրաստել այնպիսի իրավական կարգավորումներ, որ ապագայում եւս արդար, ազատ, հավասար պայմաններում ձեւավորվի խորհրդարան, ինչպես նաեւ, որ հնարավորություն լինի օրենսդիրի ու գործադիրի ավելի հավասարակշիռ աշխատանքի, իսկ խորհրդարանական փոքրամասնությունը երաշխիքներ ունենա՝ իր ձայնը լսելի դարձնելու եւ կառավարման գործընթացին մաս դառնալու առումով»։

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, երբ Ազգային ժողովում մեծամասնություն էր ՀՀԿ-ն, երկու անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Այն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 քվե, սակայն կողմ էր քվեարկել 61 պատգամավոր: Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունները ենթադրում էին ռեյտինգային ընտրակարգի վերացում, փակ համամասնական ցուցակներով ընտրություններ, կուսակցությունների եւ դաշինքների համար խորհրդարան անցնելու շեմի նվազեցում եւ այլն: 

Տպել
2200 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն