ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում. օրակարգ

10/09/2019 schedule18:58

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Մասնավորապես՝ սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկելու են  Գյումրու Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11:00-ից: 

Քաղաքի տարբեր հատվածներում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես՝ վինիլ, էլեկտրոնային, ռոք, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: 

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ: 

Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների եւ արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները: Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի ՀՀ մարզերի կոլորիտը: 

Վարդանանց հրապարակը վերածվելու է մանկական ավանի, որտեղ տեղի կունենան միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար: 

«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ ՀՀ անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես: 

Մինչեւ ժամը 23:00-ը Գյումրու Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երեւանում հայտնի բարերն ու սրճարանները:

Երեկոյան ժամը 19:00-ին Վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա-համերգ՝ հայ եւ արտասահմանյան արտիստների մասնակցությամբ: 

Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23:00-ին՝ տոնական հրավառությամբ:

Սեպտեմբերի 21-ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաեւ Երեւանում եւ մարզերում:

Տպել
357 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան