Երևան
27 °C
Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ Գյումրիում այսօր անցկացվեց Աշխատանքի 12-րդ տոնավաճառը: Սա ամենամյա միջոցառում է, որը գործատուի եւ աշխատանք փնտրողի համար տեղում միմյանց ծանոթանալու, առաջարկ-պահանջարկը քննարկելու, հնարավոր աշխատանք գտնելու առումով եզակի հնարավորություն է ստեղծում:Այսօր Գյումրիում 36 գործատու 380 աշխատատեղ էր ներկայացրել: Թափուր աշխատատեղերի առյուծի բաժինը սպասարկման ոլորտին է բաժին հասել: 100 եւ ավելի աշխատատեղի պահանջ կա՝ մատուցող-մատուցողուհի, վարսահարդար, վաճառող: Երկրորդ տեղում արտադրական ձեռնարկություններն են, որոնք ունեն կարողների, ենթավարպետների, տարբեր մեքենասարքավորումների վրա աշխատելու հմտություններ ունեցող աշխատակիցների պահանջ: Թափուր աշխատատեղեր կային նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներիչ ոլորտում: Հիմնականում փնտրում են ծրագրավորողների:Այսօր շատերը պտտվեցին ներկայացվող տաղավարների շուրջբոլորը, գործատուների մոտ թողեցին իրենց ինքնակենսագրականներն ու նրանց տվյալները վերցրեցին: Մեծ մասը, սակայն, հույս չունի, որ տոնավաճառն օգնելու է, որ գտնեն իրենց ուզած աշխատանքը:Տիկին Հասմիկը վերջին տարիներին մշտապես մասնակցել է Աշխատանքի տոնավաճառներին: Ասում է դեռ աշխատանք չի գտել, սակայն հույսը չի կորցնում: Թոշակառու է, բայց ուժերին վստահ է: Ոսկեհասկի դպրոցի նախկին մանկավարժ է, հայոց-լեզու գրականություն է դասավանդել, դպրոցի երգչախմբի ղեկավարն է եղել, շատ փառատոնների են մասնակցել, հաղթել, գյուղի ճակատը բարձր պահել: «Առաջ նորմալ եմ ապրել, հիմա չգիտեմ, թե ինչ վիճակում եմ, տեսքս տեղն է, խելքս, ուժս տեղն է: Ինտերնետից էլ եմ շատ լավ, ռուսերենից էլ եմ շատ լավ, բայց թոշակառու եմ, ո՞վ գործի կընդունե: Անկախ ապրածս կյանքից հիմա ստիպված մաքրողի աշխատանք էլ որ լինի, պետք է համաձայնեմ: Մանկավարժ եմ եղել, 2 դիպլոմ ունեմ, բայց այլ տարբերակ չկա: Տանը նստել չեմ ուզում, հետո էլ 51.000 դրամով ապրելն անհնար է: Անցյալ տարի էլ եկա, շրջեցի, հեչ բան էլ չգտա, ով էլ տվյալներս վերցրել էր, ոչ էլ զանգեց»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց տիկին Հասմիկը:
Գյումրին գործազրկության վիճակագրությամբ ՀՀ-ում շարունակում է լիդեր մնալ: 2019թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ Գյումրիում աշխատանք փնտրողների թիվը 13678 է, գործազուրկներինը՝ 10600: Շիրակի մարզում 2019թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 15.7 հազար մարդ: Նրանցից 11.9 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ:
Շիրակի մարզում եւ Գյումրիում գործազուրկների բանակը շարունակում են գլխավորել կանայք՝ 8.4 հազար մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 21.1 տոկոսը երիտասարդներ են, 3.4 տոկոսը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, 24.3 տոկոսը՝ գյուղաբնակները:
«Առաջարկվող աշխատատեղերը աշխատանք փնտրողների համեմատությամբ մեծ չեն, բայց հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում կկարողանանք այդ թափուր աշխատատեղերը համալրել: Չնայած գործազուրկների տարիքային սահմանը դեռ տատանվում է միջին եւ միջինից բարձր սահմանագծում, այնուամենայնիվ, արդեն կարելի է ասել, որ վերջին տարիներին աճել է երիտասարդների թիվը: Սա ուրախացնող է, քանի որ մենք նրանց կարողանում ենք առկա տարբեր ծրագրերում ընդգրկել որպես շուկայում անմրցունակ անձի՝ նպաստելով նրա կայացմանը»,-ասաց Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:
Անկախ գործազուրկների մեծ թվից Շիրակի մարզում տարիներով հնարավոր չէ լրացնել բժիշկների, մարզի հեռավոր գյուղերում էլ մանկավարժների բացը: Բժիշկներ չկան, քանի որ ուսանողները Երեւանից ետ չեն վերադառնում, ուսուցիչները գյուղեր չեն գնում ցածր աշխատավարձի պատճառով:
Ընդհանուր առմամբ, Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 785 անձ:
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
© 2024 Հայկական ժամանակ