ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 5.5 տոկոս

2019 թ. սեպտեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%: Այս մասին հայտնում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից:

2019 թ. օգոստոսին գրանցվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.6% գնաճի դիմաց, ինչին շարունակել է մեծապես նպաստել   գյուղմթերքների գների սեզոնային ավելի մեծ նվազումը: Արդյունքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 0.6%։ Ի տարբերություն ընդհանուր գնաճի, բնականոն գնաճը վերջին ամիսներին ցուցաբերել է համեմատաբար կայուն վարքագիծ՝ տատանվելով 1.5%-ի շրջանում։

Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ անորոշության ավելացման ներքո գրանցվում են տնտեսական աճի, պահանջարկի եւ գնաճի զգալի դանդաղման միտումներ, որոնք արտահայտվում են նաեւ միջազգային ապրանքահումքային շուկաներում: Ելնելով նշվածից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից ակնկալվում է հիմնականում գնանկումային ազդեցություն:

Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր, որն հիմնականում պայմանավորված է առաջարկի մասով ծառայությունների եւ վերամշակող արդյունաբերության աճերով, իսկ պահանջարկի մասով` մասնավոր սպառման աճով: Միաժամանակ հարկաբյուջետային քաղաքականությունը դեռևս շարունակում է զսպող ազդեցություն ունենալ համախառն պահանջարկի վրա: 

Հաշվի առնելով արտաքին հատվածում ձեւավորված գնանկումային միջավայրը եւ հարկաբյուջետային քաղաքականության ընթացքը, ինչպես նաեւ շարունակելով նախապատվությունը տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաեւ քննարկում է միջոցառումներ՝ ֆինանսական միջոցները տնտեսության ներուժի զարգացմանն ուղղորդելու նպատակով։ Խորհուրդը նաեւ գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաեւ միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:

Նշենք, որ ներկայումս շարունակում են գերակշռել գնաճի կանխատեսված հետագծից դեպի ներքեւ շեղման ռիսկերը՝ հիմնականում պայմանավորված արտաքին աշխարհի զարգացումներով, որոնց դրսեւորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տպել
169 դիտում

Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանը. «Սանիթեք»-ի հայտարարությունը

Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար

Ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Արման Սարգսյանը

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով

Վալերի Օսիպյանն ազատվեց ոստիկանության պետի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյանը՝ Իրանի դեսպանին

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Եղանակի կանխատեսում. ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել

Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն

Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար

Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին