«Իմ քայլը» համաձայն է վարչապետի դիրքորշման հետ․ Լիլիթ Մակունցը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Ամուլսարի հանքի շահագործման որոշումն Ազգային ժողովի տիրույթում չէ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նկատելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ կարեւորեց նաեւ որպես իրավական պետություն գործելը․

«Այս փուլում խոսքը ոչ թե հանքի շահագործման, այլ շինարարական աշխատանքների մասին է, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում։ Ընդ որում՝ ընդգծվեց, որ անգամ շինարարական աշխատանքների դեպքում, եթե հայտնաբերվի որեւէ խախտում, շեղում իրենց նշած չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի անհրաժեշտ գործողությունները, եթե 90 օրվա ընթաքում խնդիրները չկարգավորվեն, ապա հանքի շահագործումը կարգելվի։ Այս դիրքորոշման հետ, իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ խմբակցությունում մարդիկ կան, որոնք դեմ էին հանքի շահագործմանը, Մակունցն ասաց, որ խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ունեցել է քննարկում՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ․ «Հանդիպումը, քննարկումը եղել է վարչապետի ուղիղ եթերի ժամանակ հայտարարած մտքի տրամաբանության մեջ։ Առարկություն առ այն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել»,- մանրամասնեց Լիլիթ Մակունցը։

Հարցին, եթե Ամուլսարի պաշտպանները չբացեն հանք տանող ճանապարհ, ապա ուժ կիրառվելո՞ւ է, Մակունցը պատասխանեց՝ հորդորելով սպասել իրավիճակի կոնկրետացման։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսելով Ամուլսարի հանքի շահագործման մասին, հայտարարել էր, որ առնվազն այս պահի դրությամբ հանքի շահագործումն արգելելու որեւէ իրավական հիմնավորում չկա։

Վարչապետը նշել էր, որ բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը կարող է լինել 2020 թվականի չորրորդ եռամսյակը, սակայն ամենահավանական ժամկետը 2021 թվականի առաջին եռամսյակն է։

Տպել
620 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան