«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարագություններ են կազմակերպել «Նորագյուղցի Նվերիկը», «Վաչիկը», բանտի դրսից «Կոկո»-ն. մանրամասներ

09/09/2019 schedule14:49

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգություններ կատարելու փաստով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Նուբարաշենի բանտում իրենց պատիժը կրող դատապարտյալներ՝ «Նորագյուղցի Նվերիկ» մականվամբ Ն. Կ-ն, «Վաչիկ» մականվամբ Վ. Գ.-ն, որոնք կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ ընդունված են որպես «զոն նայողներ», Նուբարաշենի բանտում կազմակերպել են զանգվածային անկարգություններ։ «Նորագյուղցի Նվերիկն» ու «Վաչիկը» հայտարարել են հանցավոր աշխարհում, այսպես կոչված, «Պռագոն», որ իրենք այլևս չեն համարվում «զոն նայողներ», չեն աջակցելու բանտի աշխատակիցների եւ կալանավորված անձանց ու դատապարտյալների միջև առաջացած խնդիրների լուծմանը։ Նրանք հրահանգել են բանտի աշխատանքներում ներգրավված սնունդ բաժանող դատապարտյալներին, որպեսզի նրանք իրենց պարտականությունները չիրականացնեն, որից հետո մյուս կալանավորված անձանց ու դատապարտյալներին հրահանգել են բանտում իրականացնել զանգվածային անկարգություններ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նուբարաշենի բանտի 3-րդ և 4-րդ մասնաշենքերում գտնվող մի քանի խցերի կալանավորներ ու դատապարտյալներ «զոն նայողների» հրահանգի հիման վրա սկսել են կատարել զանգվածային անկարգություններ, մասնավորապես, ոչնչացնելու և վնասելու եղանակով սկսել են վնասել խցերի դռներին և կերակրադռնակներին՝ կոտրելով այն, իսկ 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում խցերից վառվող առարկաներ են նետել բանտի պահպանության տարածք, ինչի հետևանքով խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մարելու նպատակով օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայւթյան հրշեջ-փրկարարական ջոկատը, որոնք էլ կրակը մեկուսացրել ու մարել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում Նուբարաշենի բանտի մերձակա տարածքում հավաքվել են մոտ 30-ից ավելի ավտոմեքենաներ, և 100-ից ավելի անձինք, որոնց մեջ է եղել Նուբարաշենի բանտի նախկին դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի»՝ ժողովրդի լեզվով ասած՝ «ЦБ»-ի «զոն նայող», «Կոկո» մակաբնվամբ Կ. Հ-ն։ Բանտի աշխատակիցները, տեսնելով, որ կուտակումներն ավելանում է, ահազանգում են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Հավաքվածները, տեսնելով ժամանած ոստիկաններին, ավտոմեքենաներով հեռանում են հիմնարկի տարածքից։

Կալանավայրերի վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը օպերատիվ խմբերի հետ կարողանում է դադարեցնել զանգվածային անկարգությունները։

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրի զննությամբ պարզվել և հիմնվավորվել է, որ դիտավորյալ կոտրել են Նուբարաշենի բանտի մի քանի խցերի մուտքի դռների փականները, էլեկտրական մալուխների պաշտպանիչ պատյանների որոշ հատվածներ, ինչպես նաև մի քանի խցերի պատուհանների ապակիներ։

 Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով։ Արդեն Էրեբունու քննիչները, կատարելով քրեական գործի նախաքննություն, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վերը նշված անկարգություններն ուղղորդված են եղել Նուբարաշենի բանտին հարակից տարածքում հավաքված մի խումբ անձանց, այդ թվում՝ «Կոկոյի» կողմից։

Տպել
2221 դիտում

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել