Հարկավոր է ժամանակին հարկերը վճարել ու վերջ․ Գրիշա Աղախանյանը հայտարարագրել է իր եկամուտները

Դերասան, շոումեն, հաղորդավար եւ հանդիսավար Գրիշա Աղախանյանը վաղուց հայտարարագրել է իր եկամուտները: Այս մասին վերջինս հայտնեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Շոումենի կարծիքով՝ եկամուտները հայտարարագրելու հարցն անգամ քննարկել պետք չէ, հարկավոր է ժամանակին հարկերը վճարել, ու վերջ:

Մինչդեռ շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերի մոտ ՊԵԿ-ի նման պահանջը միանշանակ չի ընդունվել: Որոշները դժկամությամբ են պատրաստ ենթարկվել օրենքի պահանջին եւ կտրուկ են արձագանքում իրենց եկամուտների մասին հնչող ցանկացած հայտարարության:

Մեր դիտարկմանը, թե շոու բիզնեսի ներկայացուցիչների դժգոհության պատճառը գուցե քիչ եկամուտն է, Գրիշա Աղախանյանն ասաց. «Քչի եւ շատի մասին չէ խոսքը: Ես 10 տարի ապրել եմ ԱՄՆ-ում, եւ հարկեր վճարելու մեխանիզմը հետեւյալն է՝ կարեւոր չէ՝ դու շատ եկամուտ ունես, թե քիչ. ամեն մեկն այդ գումարը մուծում է իր եկամտին ու իր աշխատածին համապատասխան»:

Գրիշա Աղախանյանից հետաքրքրվեցինք, թե երբվանից է սկսել վճարել, վերջինս ասաց. «Իմ հաշվապահն է դրանով զբաղվում, եւ մենք միշտ ենք վճարել»:

Հիշեցնենք, որ գրեթե երկու ամիս առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում եւ շոումենների ու հանդիսավարների հետ կապված կոշտ գործողություններ են սկսել: 

Պետական եկամուտների կոմիտեն գրություն է ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները: Այս մասին լրագրողների հետ զրույցում վերջերս հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա անուններ չտվեց, միայն նշեց, որ եղել են հորդորներ՝ ներկայացնելու հայտարարագրերը, մինչդեռ դրանք չստանալուց հետո ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել շոու բիզնեսի ներկայացուցիչներին: Անանյանի խոսքով՝ եթե այս նամակն էլ անպատասխան մնա, ապա ՊԵԿ-ը նախնական հաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին, որոնք էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:

Որոշ ժամանակ անց ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների իրականացրած հարկային հսկողության միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ, չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տպել
2088 դիտում

Մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել. վարչապետ

Սահմանադրական դատարանը ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել. Լիլիթ Մակունց

Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

«Քաղաքավարի եւ կուլտուրական». ինչպես և ինչու էին կանխարգելում Բաքվի հանրահավաքը

Վարչապետի մոտ քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը

Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը

«Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող կասկածելի զանգվածներով փաթեթներ

Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ

Նոյեմբերյանի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա. զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում (տեսանյութ)

Առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչման

ԵԱՀԿ դիտարկումն Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել

Սիրիայում ազգությամբ հայ հայրն ու դուստրը պայքարում են թուրքական ներխուժման դեմ

Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել իր ծննդյան տորթը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը ԵՄ-ի հետ հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ համագործակցություն. փոխնախարար

«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի

Կրկին կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի ապակիները, այս անգամ ԱԺ-ի տեսախցիկների մոտ (լուսանկար)

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի գործով կալանավորվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

Ազատազրկումն իրավաչափ չէ. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի գործով