Արման Բաբաջանյանը ոչ առաջինն է, ոչ էլ՝ վերջինն այս խորհրդարանում․ Էդմոն Մարուքյանը՝ Բաբաջանյանի՝ ԼՀԿ-ն լքելու մասին

Քանի դեռ Արման Բաբաջանյանը հստակ չի հայտարարել`«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից է դուրս գալիս, թե մանդատն է վայր դնում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություններ եւ մեկնաբանություններ չի անի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության մասին, որտեղ վերջինս նշել էր խմբակցությունից դուրս գալու մասին։

«Մենք պարոն Բաբաջանյանին հաջողություններ ենք մաղթել եւ նշել՝ ակնկալում ենք, որ մանդատը կվերադարձնի։ Սա քաղաքական կոնտեքստում է։ Ինչ է նշանակում՝ ակնկալում ենք։ Խորհրդարանական կառավարման երկրում ցանկացած ուժ իր ծրագրի, գաղափարների հիման վրա է ձայներ հավաքում։ Եւ մեր ծրագիրն իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ, երբ մի մանդատը նվազում է, դա ծրագրի գեներացված մանդատն է»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Արման Բաբաջանյանը ոչ առաջինն է, ոչ էլ՝ վերջինն այս խորհրդարանում։

Մարուքյանի պնդմամբ՝ իրենց բարձրացրած խնդիրն ընդհանրական է։ Նրա համոզմամբ, եթե այս համակարգը շարունակի մնալ, Հայաստանում կուսակցությունները չեն զարգանա:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի պատրաստվում իրենց հարազատ մարդու վրա ցեխ շպրտել`լրագրողների ակնկալիքները բավարարելու համար, քանի որ անձնական հարաբերությունները մի բան են, ընկերությունը, քաղաքական գործունեությունը՝ այլ բան․

«Սպասելի է եղել, որ գործունեության որոշակի փոփոխություն է լինելու, եւ Բաբաջանյանն իր հայտարարությամբ դա ասել է։ Սա քաղաքական խնդիր է, եւ ես որեւէ կերպ թույլ չեմ տալու դա անձնական դաշտ տեղափոխել։ Արդյոք մեր քաղաքական ուժերը «օքե՞յ» են, որ ընտրություններին մասնակցեն, ինչ-որ թիմով գան, հետո թիմից մարդիկ դուրս գան եւ դա նորմալ է դիտարկվելու, թե՞ ոչ։ Խորհրդարանական կառավարման երկրում լոկոմոտիվ ուժը կուսակցությունն է»,- ասաց Մարուքյանը։

Նա ասաց, որ երբ ԱԺ-ն սկսի Կուսակցությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի քննարկումները, իրենք հանդես կգան առաջարկներով, որ կուսակցության, քաղաքական ուժի միջոցով մանդատ ստանալուց հետո, երբ անհամաձայնություններ լինեն, դա չվնասի այդ ուժին, եւ խմբակցությունից դուրս գալով՝ մանդատները չնվազեն:

Պատգամավորը հավաստիացրեց, որ այլ պատգամավորներ խմբակցությունից դուրս չեն գալու եւ խմբակցության պառակտման հարց չկա:

Մանրամասները՝ տեսանյութում․

Տպել
355 դիտում

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր