Ժողովրդի համաձայնությունը կլինի՝ կբացեն, չի լինի՝ չեն բացի․ Ծառուկյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

«Ամենակարեւորն այն է, որ ժողովրդին լսվի, այսինքն՝ ժողովրդի համաձայնությունը կլինի՝ կբացեն, չի լինի՝ չեն բացի»։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ապա ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել։ Մենք ասում ենք, որ այսօր իշխանությունը ժողովուրդն է»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, իշխանությունն արդեն իսկ տեսնում է, որ խնդիրներ կան եւ մանրամասն քննարկում է սկսկել։

Ծառուկյանի խոսքով՝ իշխանությունն այսօր կանգնած է լուրջ փաստի առաջ․ «Իշխանությունն, իհարկե, չի ուզում ե՛ւ ժողովրդին նեղացնի, ե՛ւ այնտեղ, դրա համար լիարժեք ուսումնասիրություն պետք է իրականացվի, ժողովրդին ներկայացվի, որ ընդհանուր հայտարարի գան»,- շարունակեց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ խմբակցության ղեկավարը չի հերքում, որ ինքն էլ է զբաղվում հանքարդյունաբերությամբ, ունի Արարատի ցեմենտի գործարանը եւ Մղարթի ոսկու հանքը․

«Եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, ինչ-որ դեմ լինի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դուք դրանում չկասկածեք, չի աշխատի։ Եթե դա ժողովրդին խանգարում ա, իմ կառավարիչները չեն կարողանում ժողովրդին բացատրեն, ներկայացնեն, կամ մեր Մղարթի ոսկու հանքը արդեն 7 տարի չի աշխատում, ուսումնասիրվում է։ Եվ մեր մոտ ցիանիդ չի օգտագործվում, որ ցիանիդը թունավոր է, եղել են դեպքեր, երբ մարդիկ ու կենդանիներ մահացել են։ Մեզ մոտ մի հատ ջրով լվացման պրոցես ա կատարվում։ Բայց եթե ես իմանամ, որ դա վտանգ ա իմ ժողովրդին, բնությանը․․․»,- պարզաբանեց Գակիկ Ծառուկյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում․

Տպել
566 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան