Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իսկական առաջատարի պես դրսեւորեց իրեն Եվրո 2020-ի ընտրական փուլի Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղում: «Հանրապետական» մարզադաշտում 4:2 հաշվով տոնած հաղթանակից հետո այսպիսի կարծիք արտահայտեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Մխիթարյանը խփեց թիմի առաջին 2 գոլերը, իսկ 4-րդի դեպքում նրա փոխանցումից հետո մցրակիցը պատահմամբ գրավեց սեփական դարպասը: Հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարզիչը խոսեց ինչպես Մխիթարյանի, այնպես էլ ընդհարապես խաղի մասին:

- Շնորհավորում ենք: Նախ կխնդրեի՝ խոսեիք խաղից, հետո առաջին փոփոխությունից: Կառլն Մկրտչյանը ի՞՞նքը խնդրեց, որ փոխարինվի, թե Դուք տեսաք, որ կենտրոնը շատ է թուլացել: Ըստ իս՝ Արտակ Գրիգորյանի՝ փոխարինման մտնելը փոխեց խաղի ընթացքը:

- Արդեն ուզում էինք փոփոխություն անել դաշտի կենտրոնում: Տեսաք, երեւի, որ մի 10 րոպե մեզ արդեն ճնշում էին հենց հենակետային գոտում: Ուղղակի մտածում էինք Հովսփյանին փոխել, թե Կառլենին: Կառլեինին հարցրեցինք ինքն ուզեց փոփոխություն:

- Դուք՝ որպես, այսպես ասենք, 13-րդ խաղացող (խաղի ժամանակ խաղադաշտ լ մտաք), ի՞նչ զգացողություններ ունեիք:

- Շատ ուրախ եմ, որ տղաների այս մեծ աշխատանքը, նվիրվածությունը, ժողովրդի այս մեծ հույսը չկորավ: Իտալիայի խաղում էլ նույնը փորձեցինք, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Շատ ուրախ եմ, որ բոլորիս ցանկություն մեկ եղավ, ու տղաներն անմնացորդ նվիրվեցին, խաղացին, եւ հաղթեցինք:

- 2-րդ խաղակեսում թիմը սկսեց ավելի շատ հարվածեր կատարել հեռու տարածություններից: Այդպես ստացվե՞ց, թե՞ այդպիսի հրահանգ կար Ձեր կողմից:

- Ընդհանրապես ֆուտբոլում պետք է խաղը կարդաս, իրավիճակը գնահատեց: Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ խաղը թելադրում էր, որ այդտեղ պետք է Տիգրան Բարսեղյանը հարվածներ աներ: Գիտեք՝ մեր Տիգրանը լավ լավ հարվածների է տիրապետում, 2 պահ եղավ, խնդրեցինք, որ հարված անի, իսկ մնացածը տղաերն էին: Իրոք խաղը թելադրում էր, որ ետք է հարված անել:

- 2-րդ խաղակեսում տղաները տարան խաղը: Տրամադրվե՞լ ին: Իտալիայի դեմ ծանր խաղից հետո բարոյական բարձր հատկանիշներ ցուցաբերեցին, բոլորիս համար մի փոքր անսպասելի էր:

- Եթե հիշում եք, Հունաստանին էլ մենք հաղթեցինք 2-րդ խաղակեսում: Հանդդերձարանում տղաները մեկը մյուսին ոգեւորում էր, ասում էին՝ պետք է չկանգնենք, այսպիսի խաղերում պետք է ցցույց տանք մեր բնավորությունը, փառք Առսծո, ստացվեց:

- Այս պահին 2-րդ տեղի համար մեր գլխավոր մցրակիցներից մեկը Ֆինլանդիան է: Այսօրվա ակտիկան, որ ենթադրում էր առանց Ալքսադր Կարապետյանով խաղ՝ ցածրահասակ ֆուտբոլիստներով ու ու ավելի շատ կոմբինացիաների վրա հիմնվաշ: Արդյո՞ք նույնկերպ կլինի Ֆինլանդայի դեմ խաղալ՝ հաշվի առնելով՝ որքան ուժեղ են 2-րդ հարկում:

- 1 ամիս ժամանակ ունենք Ֆինլանդիայի եւ Լիխտենշտեյնի խաղը վերլուծելու համար: Անպայման հաշվի ենք առելու ամեն ինչ: Եթե նկատել եք, այս վերջին 3 խաղերում նույն մարտավարությունով ենք խաղում: Կփորձենք լավացնել այս մարտավարությունը:

- Ինչպե՞ս կգնահատեք Արամ Հայրապետյանի խաղը:

- Իտալիայի խաղում 2 խաղակես կանգնեց, ու բոլորդ էլ տեսաք՝ քանի անգամ փրկեց թիմին: Ընդհանրապես ես Արամին հավատում եմ, մեր մյուս դարպասապահներին՝ Անատոլիին էլ, Արսենին էլ հավատում եմ, Ավագյան Հենրիին էլ, որը մեծ ապագա ունի:

- Չե՞ք կարծում, որ Հենրիխ Մխիթարյանն իր լավագույն հանդիպումն անցկացրեց հավաքականում:

- Այո՛, Հենրիխ Մխիթարյանը՝ մեր ավագը, իսկապես առաջատարի պես տարավ թիմը հետեւից: Մեծ ծավալի աշխատանք կատարեց, սեւագործ գործերը, ամեն ինչ արեց, փոխանցումները գոլը, ապրի Հենրիխը ու մնացած բոլոր տղաները, նույնիսկ, ովքեր չեն խաղացել, բոլորի էներգետիկան օգնեց, որ այսօր բոլոր միասին հասնենք հաղթանակի:

- Ըստ Ձեզ՝ վերադարձե՞լ ենք ուղեգրի համար պայքարին:

- Մենք պատրաստվում ենք Լիխտենշտեյնի դեմ խաղին: Եթե միավորները հաշվենք, այո՛, վերադարձել ենք, բայց մենք պատրաստվելու ենք Լիխտենշտեյնի դեմ խաղին:

Տպել
2551 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)