Վարչապետը «Լիդիան ինթերնեյշնլ» եւ «Լիդիան Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր եւս մեկ քննարկում է տեղի ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» եւ «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը:

Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը եւ ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, ԷԼԱՐԴ ընկերության կողմից իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկմանը, տեսչական ստուգումներին վերաբերող եւ այլ հարցեր:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեք հանդիպում է ունեցել Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի վերաբերյալ։ Վարչապետը նախ հանդիպել է խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, նրանց հետ քննարկել հարցը։ Հանդիպումից հետո, սակայն, Փաշինյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն ՍԻմոնյանն ասաց, որ հանդիպմանը քննարկել են բացառապես Ամուլսարի հանքի շահագորման հարցը, լսել են կարծիքներ եւ ներկայացրել են առկա իրավիճակը։ Նա նշեց, որ դեռեւս կոնկրետ եզրահանգում չկա, եր երբ լինի, հանրությունը կիմանա դրա մասին։

Սիմոնյանն ասաց, որ քննարկման ընթացքում պատգամավորները հարցեր են ուղղել վարչապետին ու փոխվարչապետ Ավինյանին, վերջիններս պատասխանել են, ներկայացրել առկա իրավիճակը։

Պատգամավորների հետ քննարկումից հետո Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել նաեւ Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին եւ հանրային մտահոգություններին: Վարչապետն այս հանդիպմանը կարեւորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող հարցերի շուրջ եւ նշել, որ Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարեւորությունը:

Այնուհետեւ, Փաշինյանն ընդունել է նաեւ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ եւ գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին եւ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին եւ բարձրացված խնդիրներին:

Փաստաբան Նազելի Վարդանյանը, որը ներկա է եղել վարչապետի հետ Ջերմուկ քաղաքի ներկայացուցիչների հետ հանդիպամը, մեր զրույցում հրաժարվեց ներկայացնել քննարկման մանրամասները՝ նշելով, որ կսպասեն մինչեւ վաղը (այսօր)։ Իսկ «Լիդիան» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ընդհանրապես կտրուկ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է վարչապետն արդեն այսօր հայտարարի իր որոշման մասին։ Կարապետյանը պատասխանեց, որ դեռ պարզ չէ, բայց հանարվոր է՝ այդ ուղղությամբ ինչ-որ զարգացում լինի, գուցե նաեւ նոր հանդիպումները շարունակվեն։ Թե ում հետ է պատրաստվում հանդիպել վարչապետը՝ Կարապետյանը չպատասխանեց։

Տպել
1130 դիտում

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ