Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո պաշտպանական թիմը միջնորդել է վերացնել Քոչարյանի խափանման միջոցը

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Ինչպես մանրամասնում են պաշտպանական թիմից, միջնորդությունները վերաբերում են Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելուն։

Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող եւ անվավեր:

2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

Տպել
839 դիտում

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան

Հայաստանին ու Լիտվային միավորում է ապագայի նույն տեսլականը. նախարարները համակարծիք են

«Հայփոստ»-ի աշխատակիցները Լոռիում նպաստառուներից և կենսաթոշակառուներից կանոնավոր գումարներ են ստացել. դատախազություն

Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում

«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման ու զորակցման ծրագրի առաջին փուլն ավարտված է

Ելույթ՝ ՄԱԿ-ում, հանդիպումներ Քալիֆորնիայում. Վարչապետն աշխատանքային այց կկատարի ԱՄՆ

Անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր. Ավինյան

2022 թվականին ակնկալվում է, որ մեր կառավարության արտաքին պարտքը կդառնա 3.1 տրիլիոն դրամ. Մարության

Թմրանյութ պահելու կասկածանքով Սևան քաղաքի հանրային լողափից 60-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 9.5հա տարածք

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է