Տեռորով աշխատեցնել չի լինի, իմացություն է պետք. Օպերային թատրոնում պահանջում են բալետային խմբի ղեկավարի հրաժարականը

Օպերային թատրոնի բալետի արտիստները պահանջում են բալետի ղեկավար, բալետային խմբի ղեկավար, ավագ փորձավար, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Օպերային թատրոնում այս խռովությունները սկսվել էր բավականին երկար ժամանակ առաջ, սակայն առավել սրացան բալետի պարող Ռուբեն Մուրադյանի եւ Արմեն Գրիգորյանի կոնֆլիկտից հետո:

Օպերային թատրոնի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր հավաքվել է բալետի արտիստների «ախպերությունը», որոնք ուզում են իրենք որոշել, թե ով է լինելու իրենց ղեկավարը: Նրանք նպատակադրված են հեռացնել Արմեն Գրիգորյանին: Թատրոնի աշխատակցի համոզմամբ՝ տարիներ առաջ, երբ պահանջեցին նախկին գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հրաժարականը, այսօր էլ նույն մարդիկ են, նույն տղաները:

«Նրանք ապստամբեցին Ռուդոլֆ Խառատյանի դեմ, որովհետեւ Խառատյանը եկել էր ԱՄՆ-ից եւ ուզում էր դիսցիպլինա լինի: Ուզում էր, որ ժամը 11-ից գային մինչեւ ժամը 2-ը, 3-ը մնային: Հիմա գալիս են ժամը 11-ին, իսկ 12-ին գնում, մի մասն էլ ընդհանրապես չի գալիս: Ռուբեն Մուրադյանը, որը ուղիղ մի տարի է՝ բեմ դուրս չի եկել, առանց որեւէ բացատրության հայտարարում է՝ մենք չենք ուզում աշխատել Արմեն Գրիգորյանի հետ: Ստանում է 400 հազար դրամից ավել աշխատավարձ միայն այն բանի համար, որ չի պարում, բայց զբաղված է Արմեն Գրիգորյանի դեմ պայքարներով»,-պատմեց Օպերային թատրոնի աշխատակիցներից մեկը:

Վերջինիս համոզմամբ՝ բալետի պարողներից՝ աղջիկների խումբը դեմ չեն Արմեն Գրիգորյանին, բողոքողները հիմանականում տղաներն են:

Մեր տեղեկություններով՝ այս կոնֆլիկտի մասին տեղյակ է նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Փոխնախարարը մի քանի օր առաջ գնացել է Օպերային թատրոն, ժողով հրավիրել բալետի արտիստների հետ, պայմանավորվել, որ անկեղծ զրույց ունենան, ապա հորդորել կտրուկ քայլերի չդիմել: Սակայն հենց փոխնախարարը ոտքը երկրից դուրս է դրել, բողոքավորները կրկին ակտիվացել են: «Ռուբենը բեմ չի բարձրացել. քանի որ զբաղվում է շոու բիզնեսով, սերիալներով եւ այլն: Իսկ Օրբելյանն իր փափկության համաձայն միշտ ասում է՝ պրեսպեկտիվա ունի, ինչպե՞ս հանենք, առավելեւս որ նա մեր աստղերից է»,-պատմեց աշխատակիցներից մեկը:

ՀՀ ժողովրդական արտիստ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նակին գլխավոր բալետմայստեր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ բալետի արտիստների հետ մշտական կապի մեջ է եւ տեղյակ է խռովություններից: «Ես նրանց մասնագիտական ուղղվածություն եմ տալիս, որը նրանց հանգստացնում է եւ մոտիվացնում: Իսկ մնացած հարցերում, թե ինչու է Արմեն Գրիգորյանը օպոզիցիայի մեջ թատրոնի կոլեկտիվի հետ, ինչու չեն ուզում, դրանք նեղ հարցեր են»,-ասաց բալետմայստերը:

Վերջինիս համոզմամբ՝ այս պատմության մեջ ամենակարեւորը, որ այսօր Օպերային թատրոնին խելացի, կարող, եւ բանիմաց ղեկավարներ են պետք, որոնք չկան: Ըստ բալետմայստերի՝ Օպերայի եւ բալետի թատրոնում պոտենցյալ ունեցողները շատ են եւ ինտուիտիվ. այս մարդիկ շատ են պահանջում, բայց չեն ստանում եւ սկսվում է նմանատիպ մի բան:

Հիշեցնենք, որ 2014 թվականին էլ թատրոնի բալետի խումբը ստորագրահավաք էր անցկացրել` ընդդեմ Ռուդոլֆ Խառատյանի` պահանջելով նրա պաշտոնանկությունը: Խառատյանին նրանք մեղադրում են ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ` բողոքելով դասական բալետը ժամանակակիցով փոխարինելու քայլերից: Բողոքի այս ալիքը բարձրացել էր, երբ բալետի արտիստների որակավորում էր անցկացվել, որի արդյունքների կապակցությամբ կոլեկտիվում առաջացել էին դժգոհություններ: 

«Իմ ժամանակ էլ խռովություններ եղան: Անկեղծ լինեմ եւ ասեմ, որ այն 30 ներկայացումները որոնք ես մեջտեղ բերեցի պատահական չէր կարող լինել, այսինքն բալետային խումբը պիտի լավ աշխատեր: Բայց այնտեղ կային 2-ից 3 հոգի, որոնք մթնոլորտը փչացնում էին: Նրանք հովանավորվում էին դիրք ունեցող եւ պաշտոն զբաղեցնող մարդկանց կողմից: Այդ բարձր պաշտոնի մարդիկ էլ չգիտեին, թե մեր պետականությունն ինչի կարիք ունի, դրա համար էլ այսօր ամեն ինչ այդ վիճակում է»,-ասաց Խառատյանը:

Ըստ բալետմայստերի՝ խաղացանկն է որոշում, թե թատրոնն ուր է գնում: Եվ թատրոնում ո՛չ Արմեն Գրիգորյանը, ո՛չ էլ մյուս կողմը չեն կարող գժտվել, եթե խաղացանկ լինի, վերեւում ճիշտ ղեկավար լինի, վարող, որը կասի՝ երկրի հոգեւոր արժեքներն ամրապնդելու համար պետք է այս խաղացանկը արվի: «Այսօրվա խաղացանկը վկայում է, որ մեր ղեկավարներն անգրագետ են այդ իմաստով: Եթե նայեք խաղացանկում մնացել է երեք ներակայացում, որոնք երեքն էլ անցյալ դարից մնացած բաներ են»,-նկատեց Խառատյանը:

Բալետմայստերի համոզմամբ՝ թատրոնի ղեկավարությունը գաղափար չունի այսօրվա տենդենսների մասին, միջազգային բալետի մասին: Այսօրվա Օպերայի եւ բալետի թատրոնը տեսլական է ուզում, որը չկա. «Որ նախարարն էլ գա, ով էլ գա, միեւնույնն է՝ չի կարողանալու ղեկավարել, որովհետեւ մեր բալետին փողոցների նման են վերաբեվում. քանդված փողոցները արկատան են լցնում վրայից փակում, մի քանի տարի անց նորից է քանդվում: Դրա համար խելք է պետք, իմացություն է պետք, որն այսօրվա ղեկավարների մոտ չկա:

Խոսելով Արմեն Գրիգորյանի դեմ բողոքների մասին՝ ասաց. «Տերորով, կռվով աշխատեցնել չի լինի, պետք է իմացություն ունենալ, որ ժողովուրդը քո հետեւից գա: Այնպես որ, Կոնստանտինն էլ, մնացածն էլ՝ մեր խեղճ Օպերային չեն կարող փրկել, մինչեւ գիտակ մեկը չգա, ոտքը դնի ու ասի՝ սա է, սա նոր է ու այսպես ենք անելու, խաղացանկն  է որոշում, թե մենք ուր ենք գնում»:

Ռուդոլֆ Խառատյանը ցավով փաստեց, որ հոգեւոր արժեքները մեզ մոտ երբեւիցե չեն գնահատվել: Վերջինիս վստահեցմամբ՝ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը եւս իր տեղում չէ. «Կոնստանտին Օրբելյանը շատ լավ մարդ է, բայց լավ մարդն ու լավ մասնագետը տարբեր բաներ են: Նա կարող էր շատ լավ պրոդյուսեր լինել, բայց գիտակ չէ, ցույց է տալիս, թե գիտակ է, բայց ո՛չ»: Խառատյանը նույնը վստահեցրեց նաեւ մի քանի բալետի ղեկավարների մասին, ասելով, որ նրանց մտածելակերպը հազար տարեկանի է, թարմություն չկա:

Հ.Գ. «Հայական ժամանակ»-ը երկու օր անընդմեջ փորձեց կապ հաստատել Ռուբեն Մուրադյանի հետ, վերջինս մերժեց, նշելով, որ հարցերին կպատասխանի մի քանի օրից: Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը եւս չցանկացավ խոսել: Գրիգորյանի հրաժարականը պահանջող պարողների թիմը համառորեն լռում է: Մեր զրույցում նրանցից մի քանիսը հայտնեցին, որ կխոսեն միայն սեպտեմբերի 7-ին ժամը 11-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

Տպել
4151 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին