Քիմ Քարդաշյանը կարող է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն ունենալ. The Mirror

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը կարող է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն ունենալ: Այս մասին գրում է բրիտանական The Mirror-ը՝ հղում կատարելով Քարդաշյանների ընտանիքի վերաբերյալ ռեալիթի-շոուի վերջին թողարկմանը: Պարբերականը նշում է, որ թողարկման ընթացքում Քիմն այցելում է բժշկի:

Կասկածվում է, որ 38-ամյա աստղը կարող է հիվանդ լինել lupus կոչվող հիվանդությամբ (համակարգային կարմիր գայլախտ): Դրա ժամանակ իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն: Հիվանդությունը կարող է ախտահարել ուղեղը, սիրտը, թոքերը, երիկամները:

Պարբերականը նշում է, որ դա կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն է: Գրված է նաեւ, որ բուժում կա, որը, սակայն, միայն թեթեւացնում է ախտանշանները, իսկ վերջնական ապաքինվել հնարավոր չէ:

Հոլիվուդյան աստղերից այդ հինադությունն ունեն Լեդի Գագան եւ Սելենա Գոնսալեսը: Վերջինս նույնիսկ ստիպված է եղել երիկամի փոխպատվաստման դիմել:

Ինչպես հայտնի է, շուտով Քիմ Քարդաշյանը ժամանելու է Հայաստան: Նա մասնակցելու է հոկտեմբերի 6-9 կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովին: Սա կլինի 2-րդ անգամը, որ նա գալիս է Հայաստան։ Առաջին անգամ այցելել էր 2015 թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Տպել
3608 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին