Ստորագրվել է փոխըմբռնման երկու հուշագիր՝ ուղղված ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը

Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ուղղված երկու փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» ընկերության միջև:

Երկկողմանի հուշագիրը` ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ»-ի միջև` նպատակ ունի վերջինիս կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի միջոցով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնել ուռուցքաբանական ծառայությունը Հայաստանում: Հուշագրի և նրանց համատեղ ջանքերի շնորհիվ` այն նպաստելու է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը: Ներդրումների գումարը շուրջ 3,5 միլիոն դոլար է:

«Պետական բյուջեում ճառագայթային բժշկությանը տրամադրվող միջոցների աճ է արձանագրվում: Մենք կկարողանանք մոտակա տարիների ընթացքում էական ձեռքբերումներ ունենալ», - ասել է Արսեն Թորոսյանը:

Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել ընկերության` ներդրում կատարելու ցանկությունը և նշել, որ հենց այս ընկերությունն է սկիզբ դրել ժամանակակից ճառագայթային բուժումը Հայաստանում:

«Պետությունն իր հերթին այս ոլորտում էականորեն մեծացնում է պետական ֆինանսավորումը: 2 տարվա ընթացքում մենք ունենալու ենք մոտավորապես 3 անգամ աճ: Մենք պետք է ավելացնենք ֆինանսները, որպեսզի առավելագույնս հասանելի դարձնենք բուժումը թե' վիրահատական, թե' ճառագայթային թերապևտիկ, թե' քիմիաթերապևտիկ ուղղություններով», - ասել է նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է եռակողմ փոխըմբռնման հուշագրին, ապա այն նպատակ ունի իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման ու կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ ու ապահովել նպաստավոր պայմաններ որակյալ բուժաշխատողներ կրթելու և վերապատրաստելու համար:

Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը

Տպել
489 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան