«Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի հետ փակ նիստ է անցկացրել․ քննարկվել է բացառապես Ամուլսարի շահագործման հարցը

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում նիստ էր հրավիրել, որին մասնակիցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին ներկա է եղել նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանդիպմանը քննարկել են բացառապես Ամուլսարի հանքի շահագորման հարցը, լսել են կարծիքներ եւ ներկայացրել են առկա իրավիճակը։  

«Սրություն չկա, համերաշխ է անցել, լսել ենք կարծիքներ եւ քննարկել։ Եզրահանգում դեռեւս չկա, եթե լինի, հանրությունը կիմանա անպայման»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով քննարկումներին, որ խմբակցության ներսում թեմայի շուրջ տարակարծություններ կան, Սիմոնյանն ասաց. «Տարակարծություն չկա, բովանդակային քննարկում է։ Չի բացառվում որ հանքն ընդհանրապես չշահագործվի, եւ չի բացառվում, որ սկսի շահագաործվի։ Մենք չենք կարող ռիսկի դնել ոչ մեր բնությունը, ոչ մեր պետության վարկանիշը, դրա համար պետք է սպասել վերջնական արդյունքներին»։  

Սիմոնյանն ասաց, որ քննարկման ընթացքում պատգամավորները հարցեր են ուղղել վարչապետին ու փոխվարչապետ Ավինյանին, վերջիններս պատասխանել են, ներկայացրել առկա իրավիճակը։․

«Վարչապետի դիրքորոշումը հայտնի է: Ինչ վերաբերում է խոսքին, ապա այն նրա մասին է, թե այսօր ինչ իրավիճակ կա»:

Ինչ վերաբերում է Շրջական միջավայրի նախարարության՝ նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտության որոշմանը, Սիմոնյանը նշեց, որ այն ճիշտ պետք է լինի:

Ի դեպ՝ նիստին ներկա էր նաեւ մանդատը վայր դնելու դիմում ներկայացրած պատգամավոր Էդգար Առաքելյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք վերջինս հենց Ամուլսարի՞ խնդրի պատճառով է որոշել մանդատը վայր դնել, Սիմոնյանն ասաց, որ դա ամենեւեին այդպես չէ։

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ խմբակցությունը բացի Ամուլսարի թեմայից՝ այլ հարց չի քննարկել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը։ Հարցին՝ խմբակցությունում անհնագստացա՞ծ են այդ որոշման առիթով, Սիմոնյանը պատասխանեց․

«Ոչ մեկն անհանգստացած չէ որեւէ բանով, բացի մեր գործից։ Անհանգստանալու բան չեմ նկատել իմ գործընկներների եւ անձամբ ինձ մոտ, իրավական գործընթաց է, վստահ եմ՝ ստանալու է իր տրամաբանական ավարտը»։

Այն հարցին, թե ինչ իրավիճակ է այժմ ՔԿՀ-ներում, արդյոք կա՞ լարվածություն, Սիմոնյանը պատասխանեց. «Իրավիճակը հիմա վերահսկվում է, որեւէ խնդիր չկա եւ մեկ անգամ եւս պնդում եմ, որ ՀՀ-ն քրեական հեղինակությունների համար չէ»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։ 

Տպել
2153 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում