Հայրենադարձություն, ներդրումներ և Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացում. ստորագրվել է հուշագիր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև կնքվեց փոխըմբռման հուշագիր «ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Համագործակցությունը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորմանը, ինովացիոն, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայկական սփյուռքի  հետ աշխատանքի ակտիվացմանը  և տեղի սթարթափ էկոհամարգի զարգացմանը:

Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսեց «ՆերՈւժ» ծրագիրը նախարարության հետ համատեղ իրականացնելու գաղափարի մասին. «Հաշվի առնելով սփյուռքից հայրենադարձության խթանման կարևորությունը, ինչպես նաև սփյուռքից ներդրումների կարևորությունը, մասնավորապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում, շարունակում ենք «ՆերՈւժ» ծրագրի իրագործումը: Անցյալ տարի այն իրագործվեց բավականին մեծ հաջողությամբ` 100-ից ավել ընկերություններ մասնակցեցին այդ ծրագրին, որի արդյունքում եղան 9 հաղթողներ, որոնք ստացան զգալի գումարներ և այլ խթանիչներ, որպեսզի կարողանան իրագործել իրենց ծրագրերը: Այս տարի շարունակում ենք նույն նպատակներով, բայց շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա»: Զարեհ Սինանյանը տեղեկացրեց՝ ծրագրում եղել են նաև ձևաչափային փոփոխություններ. հանվել է տարիքային սահմանափակումը, տեղացի սթարթափերները վերջնական քառօրյա հավաքին մասնակցելու, կապեր ստեղծելու, դասընթացներին մասնակցելու հնարավորություններ կունենան, սակայն դրամաշնորհներ չեն ստանա:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր խոսքում նշեց. «Նախարարությունը ստեղծվել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, ինչպես նաև թվայնացման և ռազմաարդյունաբերության զարգացման համար: Այս ծրագրով մենք, ըստ էության, ևս մեկ քար ենք դնում «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի իրականացման գործում: Անփոխարինելի է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությունն ու մասնակցությունը, և դա է պատճառը, որ այսօր այստեղ ենք այս հուշագիրը ստորագրելու և ֆիքսելու, որ միասին երկար ճանապարհ ունենք անցնելու»: Նախարարը շեշտեց նաև, որ Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակ կա, և սա ապահովելու համար մենք ունենք մրցակցային առավելություն՝ հայկական սփյուռքի հայրենակիցների գոյությունը և աջակցությունը:

Երկուստեք կարևորվեց, որ «ՆերՈւժ» ծրագրով քայլ է արվում նպաստելու տաղանդի արտահոսքի կասեցմանն ու ներհոսքի հարուցմանը:

Զարեհ Սինանյանը և Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնեցին նաև ծրագրի առաջին գործընկերներին՝ FAST և IDeA հիմնադրամներին, Startgate.vc կազմակերպությանը:

Ծրագրի հայտադիմումների, վերջնաժամկետների, անցկացման օրերի, դրամաշնորհների վերաբերյալ մանրամասները շուտով հասանելի կլինեն ծրագրի պաշտոնական կայքում՝ Neruzh.am:

Տպել
1578 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին