Ճամբարակ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ. կան բերման ենթարկվածներ (տեսնայութ)

05/09/2019 schedule17:00

Սեպտեմբերի 4-ին «ԹԵՐԹ.am» լրատվական կայքում «Ճամբարակում ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. քաղաքապետի մտերիմ «օրենքով գողին» պատասխանատվության կանչելը շարունակում է ոստիկանության ուժերից վեր մնալ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ հոդվածագրի՝ Ճամբարակ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ: Այս կապակցությամբ թեև ոստիկանությունից ստացել են հստակ տեղեկատվություն, սակայն խեղաթյուրել են իրականությունը՝ դրսևորելով կողմնակալ վերաբերմունք: Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություն է ստացվել քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ, այլ ոչ թե կրակոցների:

Վիճաբանության վերաբերյալ ստացած տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ և վիճաբանություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել երկու անձի, որոնցից մեկը, ինչպես նշված է հոդվածում՝ «Ճամբարակում հարցեր լուծող Վիլեն Սոսյանն է»: Տեղեկությունը ստուգելու նպատակով բաժին է հրավիրվել նաև մեկ քաղաքացի: Նրանք տվել են բացատրություններ: Լրատվամիջոցին ևս մեկ անգամ հորդորում ենք չճշտված տեղեկություններ չտարածել՝ նպատակ ունենալով անվանարկել ոստիկանությանը:

Հավելենք, որ ՀՀ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին և կաշկանդված չէ որևէ մեկի ո՛չ կարողություններով, ո՛չ էլ հասարակության մեջ ունեցած դիրքով: Համակարգն իր գործառութային պարտականություններն իրականացնում է օրենքին համապատասխան և համարձակ:

Տպել
503 դիտում

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետ

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացման. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. հնարավորության դեպքում կտեղափոխվի Երեւան. Հովհաննիսյան

Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սահմանին թողել 1 դի ու հետ շպրտվել

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Արցախում մարտական դիրքից հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ

Աշխարհի առաջնություն. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

1 օրում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 34 հրդեհ

Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան