Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը՝ նոր կատակերգության ու նկարահանման ընթացքում բելգիացի օպերատորի՝ դիտահորն ընկնելու մասին

«Ազնիվ գողերը» կատակերգության հեղինակները պատրաստվում են պրեմիերային: Աշխատանքը մեծ էկրաններին կլինի սեպտեմբերի 19-ից: Ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, որը նախկինում հեղինակել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում» եւ «Քայլ ձիով» հաջողված ֆիլմերը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմեց՝ ովքեր են ազնիվ գողերը:

«5 անհաջողակների մասին է, որոնք պատահաբար հանդիպում են ու որոշում գողություն անել, քանի որ իրենց կյանքը շատ վատ է, ամեն մեկն իր խնդիրներն ունի: Որոշում են մի հարուստ մարդու տնից գողանալ Սուլեյման սուլթանի ոսկե, ադամանդե քարերով ջազվեն: Ուզում են, այսպես ասած, ազնիվ գողություն անել. գողանալ, տանել ոստիկանություն, ձեւանալ, որ գտել են ու պարգեւ ստանալ»,- պատմեց ռեժիսորը:

Կիրակոսյանն այսպիսի ձեւաչափով ֆիլմեր շատ է սիրում: Միշտ ցանկացել է ինքն էլ նկարահանել նմանատիպ աշխատանք: Գաղափարը հասունացել է 2014 թ.: Աշխատանքներն իրականացրել է հումորային նախագծերով զբաղվող ամերիկյան «Դեմք շոու» կազմակերպությունը, որի անդամները հիմնականում հայեր են եւ որի հետ համագործակցում է նաեւ Կիրակոսյանը: Սցենարը գրվել է ավելի քան 1 տարվա ընթացքում, այնուհետեւ տեղի են ունեցել մյուս գործընթացները՝ նկարահանման նախապատրաստական փուլը, բուն նկարահանումները, հանդիսատեսի դատին հանձնելու փուլը: Ընդհանուր առմամբ ֆիլմի վրա աշխատել են մոտ երկուսուկես տարի: Ըստ ռեժիսորի՝ իրենք չեն ձգձգել, պարզապես փորձել են ամեն ինչ պատշաճ մակարդակով անել ու սպասում են, որ հանդիսատեսն իսկապես հաճույք կստանա:

«Էներգիայով լի, զվարճալի ֆիլմ է, որը հանդիսատեսին կուրախացնի, կծիծաղեցնի: Այդ 1.5 ժամը, որի ընթացքում նրանք դահլիճում կլինեն, կմոռանան իրենց հոգսերը: Մեծ ասելիքներ չունի, քանի որ ավելի շատ ժամանցային կինո է, որ հանդիսատեսը գա ու զվարճանա: Սկզբից էլ այդպես է մտածված եղել: Այն, իհարկե, իր փոքր ասելիքներն ունի, սակայն ժամանցի համար է ստեղծված, որ մարդիկ գան, նայեն, լավ տրամադրությամբ գնան տուն»,- ասաց նա:

Նկարահանման ընթացքում եղել են մի շարք դեպքեր՝ ինչպես զվարճալի, այնպես էլ տհաճ, որոնք, սակայն, հիմա հումորով են հիշում: Դրանցից մեկը վերաբերում է ֆիլմի բելգիացի գլխավոր օպերատուրին: Կիրակոսյանն ընդգծում է, որ իրենց թիմի ամենազգույշ անդամներից է ու տեսարաններից մեկը նկարահանելիս պարբերաբար բոլորին զգուշացրել է, որ ուշադիր լինեն, սակայն հենց ինքն է վնասվել:

«Տեսարաններից մեկում փողոցում բաց դիտահոր կա, եւ երեխաները ֆուտբոլ են խաղում: Գլխավոր հերոսներն անընդհատ գոռում են, որ նրանք հեռու մնան, թե չէ դիտահորը կընկնեն: Դե պարզ է՝ նկարահանման ժամանակ դիտահորն իրականում էլ բաց էր: Մեր օպերատորն ինքն էր միշտ փորձում ապահովագրել բոլորին, բայց հակառակի պես, երբ մոտեցել էր նկարահանման լույսը ստուգելու, միամիտ ինքն ընկավ մեջը»,- պատմեց Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ օպերատորը վնասել էր ոտքը, սակայն բժշկի դիմելուց հետո վերադարձել է ու շարունակել աշխատանքը:

«Ազնիվ գողերը» կատակերգությունը նկարահանվել է Երեւանում: Դերերում «Դեմք շոուից» հանդես են եկել ամերիկաբնակ Դավիթ Թովմասյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արտակ Գասպարյանը, Արմեն Դարբինյանը, Մեգի Գրիգորյանը: Հայաստանից նրանց միացել են Արամ MP3-ը եւ Ռաֆայել Երանոսյանը, որոնք գլխավոր դերակատարներն են:

Տպել
6926 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը