Ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել. Վլադիմիր Կարապետյան

Քանի դեռ Ամուլսարի հարցով որոշումը վերջնական չէ, ես չեմ կարող հստակ ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Կարող եմ հավաստիացնել, որ քննարկումները շարունակվում են եւ առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետը հանձնարարել էր Շրջակա միջավայրի նախարարությանը պատրաստել իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ: Նախարարը ներկայացրել է իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ»,- ասաց Կարապետյանը:

Դիտարկմանը՝ պաշտոնական հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե ի վերջո, նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, թե ոչ, Կարապետյանն արձագանքեց. «Մեր հաղորդագրության մեջ հստակ պատասխան չի տրվում, որովհետեւ վերջնական որոշում եւ վերջնական պատկերացում չկա: Երբ վերջնական լինեն քննարկումները, մենք այդ մասին կհայտարարենք»:

Անդրադառնալով հայտարարություններին, թե աշնանը թեժ քաղաքական գործընթացներ են սպասվում, վարչապետի մամուլի խոսնակն ասաց, որ լուրջ չի համարում նման մեկնաբանությունները. «Առհասարակ, եթե նայեք դուրս, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել: Իրականում այդքան էլ աջակից չունի»:

Տպել
1368 դիտում

Թոմն ու Ջերին 80 տարեկան են

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է. Լիանա Եղիազարյան

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին դարձյալ կալանավորվել է. ԱԱԾ

Հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը. Աննա Հակոբյան

Այն, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է մեկ ցուցմունք, չի բխում քրգործի նյութերից. մեղադրող դատախազ

Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը. վարչապետ

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հանդիպել են

Որոշվել է Արցախի նախագահի թեկնածուների եւ կուսակցությունների հերթականությունը քվեաթերթիկներում

«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի մեղադրանքը Ղարաբաղի հարցի հետ

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Սեւան-Գավառ ավտոճանապարհին բուք է, . ԱԻՆ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սերժ Սարգսյանի գործով դատախազի բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին

Հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ծնողը մտել է դասարան, հարվածել ուսուցչուհուն, երեխան խուճապահար վազել է տնօրենի ետեւից. ինչ է կատարվել հ.52 դպրոցում

Վախեցել, խառնվել են իրար, պետք էլ որ չեղնի, կառնին. Գյումրու դեղատներում դիմակներ չկան

Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում տան տանիք է այրվում. ԱԻՆ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին

Քրեական գործի 82 թերթում որեւէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին. պաշտպան