Հոնկոնգի իշխանությունները չեղարկում են արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծը

04/09/2019 schedule17:05

Հոնկոնգի իշխանությունները հրաժարվում են արտահանձնման մասին վիճահարույց օրինագծից, որի պատճառով անցած հունիսից զանգվածային ցույցեր են սկսվել:

Օրինագծից հրաժարվելու մասին ձայնագրված հեռուստաելույթով այսօր հայտարարել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը, հայտնում է Ազատությունը: Միաժամանակ, նա ասել է, որ ցուցարարների մյուս պահանջները, այդ թվում նաև՝ ոստիկանների գործողությունների օրինականությունը հետաքննելու, չեն կատարվի:

Ավելի վաղ Հոնկոնգում տասնյակ հազարավոր ցուցարարների ճնշման արդյունքում իշխանություններն որոշել էին հետաձգել արտաքսման մասին օրինագծի քննարկումների երկրորդ փուլը:

Հոնկոնգի օրենսդիր մարմնում այդ օրինագիծն ընդունվելու դեպքում Հոնկոնգի բնակիչները կարող էին արտաքսվել Չինաստան՝ դատական պատասխանատվության ենթարկվելու համար:

Վիճահարույց օրինագիծը բողոքի հզոր ալիք էր բարձրացրել ֆինանսական ու գործարար կենտրոն հսկա քաղաքում ու դրա սահմաններից դուրս:

Չնայած քննարկումների հետաձգմանը՝ ցույցերը չէին դադարում: Ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ էին տեղի ունենում:

Տպել
271 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան