Դատարանը քիչ առաջ կալանավորեց 1-ամյա երեխային սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա մորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ երկու ամսով կալանավորել է Գյումրիում 1-ամյա երեխային սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա մորը:

Դատարանն այսպիսով բավարարել է նախաքննական մարմինի միջնորդությունը:

20-ամյա կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի 1-ին հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանը: Վերջինս մեր զրույցում մանրամասնեց, որ ըստ կնոջ ցուցմունքի՝ նա նման քայլի է գնացել սոցիալական խնդիրների պատճառով: Պատմել է նաեւ, որ նույնիսկ զարդերն է վաճառել երեխային խնամելու համար: Մեղադրյալը պատմել է, որ ինքն է տարել եւ երեխային դրել աղբամանը:

«Նշել է, որ հեռանալիս երեխայի ձայնը լսել է, բայց ետ չի գնացել»,- մեր զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազի տեղակալը:

Հիշեցնենք, որ մանկահասակ երեխայի դին հայտնաբերվել էր օգոստոսի 31-ին, Գյումրու քաղաքային աղբանոցում: Նախնական տեղեկությունների համաձայն, երեխայի մայրը փոքրիկի ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավեններով կապել, բերանը լաթի կտոր է մտցրել եւ կենդանի վիճակում դրել Շիրակացի փողոցի աղբարկղի մեջ: Այդտեղից էլ աղբահավաք մեքենան երեխային հասցրել է քաղաքային աղբանոց, որտեղ եւ դին հայտնաբերվել է: 

Իրավապահները նույն օրը հայտնաբերել եւ ձերբակալել էին երեխայի մորը:

Թեւե երեխայի մայրը պնդել է, որ սպանության պատճառը սոցիալական խնդիրներն են եղել, Շիրակի մարզպետարանի պաշտոնյան մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ընտանիքը միանշանակ սոցիալական խնդիրներ չի ունեցել:

Տպել
2551 դիտում

Մոսկվայում կկանգնեցվի լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուշարձանը

ՀԱՕԿ-ը եւ ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին. Ռոբերտ Խաչատրյան

ՍԴ որեւէ անդամ հրաժարականի դիմում այդպես էլ չներկայացրեց Ազգային ժողով

Եվրոպայի փոխչեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանն օլիմպիական խաղերում հանդես է գալու 2 վարժությունում

Տարեցների եւ երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել. այն կշարունակվի երկու շաբաթ

Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր եւ կնոջ հետ. Սուրեն Պապիկյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ եւ Վրաստանի պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվեց 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը. Տոնոյան

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

ՀՀ մարմնամարզության այս տարվա առաջնությունը տարբերվում է նախորդներից. ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների հարցով

Մայրն ահազանգում է, որ ինքն ու սեռական բռնության ենթարկված իր երեխան վտանգի մեջ են. կոտրել են նրա մեքենան

Տեքստիլի արտադրության հայկական առաջատարները մասնակցում են «CPM 2020 – Collection Premiere Moscow» ցուցահանդեսին

Աշտարակում բացվել է «Քամանչայի թանգարան եւ Գաստրոբակ» յուրատեսակ վայրը

Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է

Ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը. Մխիթար Հայրապետյան

Հայտնի է՝ ինչու է լեգենդար ֆուտբոլիստ Դել Պիեռոն Երեւան այցելել. պետք է ՌԴ վիզա ստանար

Պողոս Պողոսյանի եղբորորդին քիչ հավանական է համարում, որ նրան կպատժեին առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի

Ծխախոտ կամ այլ իրեր մեքենայից գցելու դեպքերը տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվում են. ՃՈ պետ

Բռնության կոչերը քրեականացնելու նախագծի ընդունման դեպքում պիտի արգելվի վաճառել Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը․ Վարդանյան