Արսեն Թորոսյանն այցելել է ԱՆ պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և մատուցվող ծառայություններին:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է հեմոֆիլիայի կենտրոնի աշխատանքներին, որտեղ աշխատակիցները  նախարարին ցանկություն են հայտնել` ստեղծելու նաև թրոմբոզի ու հեմոստազի կենտրոն` մյուս հիվանդանոցներին տեսական և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով: 

Արսեն Թորոսյանը շրջել է կենտրոնի կենսաքիմիական, մանրէաբանական, հյուսվածքաբանական, մոլեկուլար գենետիկայի և այլ լաբորատորիաներում: Ըստ կենտրոնի աշխատակիցների` այստեղ արյան մանրամասն մակարդելիության հետազոտությունը լավագույնն է արվում:

Նախարարը նաև եղել է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում և արյան բանկում:

«Որպես աջակցող օղակ` մեր պարտականությունն է ենթակա հիմնարկների տարբեր խնդիրները լուծել` հեմոֆիլիայի, դեղորայքի, ֆինանսավորման և այլ ուղղություններով»,- ասել է Արսեն Թորոսյանը և հավելել, որ կենտրոնը մեծ աշխատանք է կատարում:

Տպել
774 դիտում

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց

Լուսանկարի երիտասարդներն էին ներկայանում որպես ԱՅՈ՛-ի լոգոյի հեղինակ. Հակոբ Կարապետյան

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքները

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին