Դա Վիտալի Բալասանյանի սեփական կարծիքն է, պետության կարծիքը չէ. Դավիթ Բաբայան

Պարոն Բալասանյանը քաղաքական գործիչ է, ինքը պետական պաշտոնյա չէ եւ անկախ ամեն ինչից դա իր սեփական կարծիքն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 22-ին որոշեց Արցախում 2019 թվականի սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելուն աջակցելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին: Այս որոշումը, սակայն մի քանիսի կողմից ոչ միանշանակ ընդունվեց: Սույն որոշումից որոշ ժամանակ անց Վիտալի Բալասանյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը: Բալասանյանը խոսելով հեղափոխության օրերի մասին նշել էր, թե ՀՀ-ի ե՛ւ խորհրդարանն է բռնազավթվել, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բալասանյանի խոսքով՝ բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են:

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ի զրույցը ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ ստորեւ.

- Պարոն Բաբայան, վերջին շրջանում քննարկման առարկա է դարձել այն հանգամանքը, որ Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ-ից 2 կազմակերպություն պետք է դիտորդական առաքելություն իրականացնի: Պաշտոնական Ստեփանակերտը որեւէ խնդիր տեսնո՞ւմ է այդտեղ, կամ որեւէ հարց առաջացնո՞ւմ է դիտորդների այցը:

- Չեմ կարծում, որ որեւէ խնդիր կա: Եթե ինչ-որ բան էլ լինի զուտ տեխնիկական հարցեր են: Որեւէ այլ խնդիր չկա: Մենք ընդհանրապես միշտ նշել ենք, որ պատրաստ ենք բոլոր դիտորդներին ընդունել, ավելին՝ Արցախում միշտ օրինակելի ընտրություններ են տեղի ունեցել՝ համեմատած իհարկե տարածաշրջանի: Բազմաթիվ այլ երկրներից էլ առաջ ենք անցել այդ ամենով նույնիսկ՝ ճանաչված երկրներից: Մենք միշտ էլ շահագրգռված ենք եղել, որպեսզի տարբեր դիտորդներ գան: Սա նախ եւ առաջ լավ առիթ է ամբողջ աշխարհին ցույց տալու մեր պետության զարգացման աստիճանը, այն որ Արցախը կա՝ կայացած երկիր է: Իհարկե, սա նաեւ կարեւոր է, որպեսզի ծանոթանանք իրենց կարծիքներին, իրենց փորձին, իրենց առաջարկները տեսնենք: Այսինքն՝ բոլոր տեսակետներից էլ ճիշտ է եւ նման դիտորդական առաքելությունների այցելությունը Արցախ՝ միշտ ողջունել ենք:

- Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բացասական է արտահայտվել դիտորդների Արցախ գալու մասին, նշելով, որ դա միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

- Պարոն Բալասանյանը քաղաքական գործիչ է, ինքը պետական պաշտոնյա չէ եւ անկախ ամեն ինչից դա իր սեփական կարծիքն է: Դուք գիտեք՝ ժողովրդավարական երկրներում տարբեր կարծիքներ են լինում: Լինում են երբեմն նաեւ կոշտ քննադատություններ իշխանություններին: Բայց դա իր կարծիքն է, դա պետության կարծիքը չէ: Եւ առհասարակ իմ խորին համոզմամբ, մենք չպետք է որեւէ ձեւով վախենանք այլ ուժերից: Առաջին հերթին մենք պետք է փորձենք մեր սեփական արատների դեմ պայքարել, իսկ այդպիսի արատներ կան: Հախվերդյանի պես մարդ կա մեր հասարակությունում, որը ղարաբաղցիներին համարում է թուրք: Այս ֆոնին վախենալ ինչ-որ դիտորդներից...: Իհարկե, ավելի ճիշտ կլինի մենք կենտրոնանանք եւ մեր իմունային համակարգն այնքան ուժեղ լինի, որ մենք որեւէ մեկից չվախենանք, թող գան՝ տեսնեն: Բայց այն, որ ունենք ներքին խնդիրներ այ այդպես՝ հախվերդյանատիպ մտածող մարդիկ...: Մեկն էլ դուրս է եկել ասում է Ամուլսարն ավելի կարեւոր է քան Արցախը, Արցախը դարձնում են մանրադրամ: Արցախը ինչ-որ կեղտոտ խաղերի մեջ ներառելը, կարծում եմ, սրբապղծություն է եւ դրա վրա մենք պիտի ամենամեծ ուշադրությունը դարձնենք եւ մեր իմունային համակարգն ուժեղացնենք:

- Վիտալի Բալասանյանը լինելով Արցախի հերոս, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ տարանջատման փորձ անող հայտարարություններ է արել: Նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները քրեորեն հետապնդելի են: Այս հայտարարություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Դա իր անձնական կարծիքն է: Ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ ինքը պետական պաշտոնյա չէ: Մնացածը, կարծում եմ, ճիշտ կլինի իրենից ճշտել: Ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայկական միասնականությունը միշտ պահպանենք: Բոլորիս պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի որեւէ ձեւով մեր հայկական միասնականությունը չխարխլվի:

- Այսպիսի տարանջատող հայտարարությունները կարո՞ղ են որեւէ կերպ ազդեցություն ունենալ Արցախի ժողովրդի վրա:

- Արցախի ժողովրդի երազանքն է՝ միշտ լինել միասնական Մայր Հայաստանի հետ: Տարբեր քաղաքական գործիչների հայտարարությունները կարող են տարբեր լինել: Ընդհանուր առմամբ, մեր այդ միասնականության, այդ մեկ ընդհանուր հայրենիքի գաղափարը, տարանջատման անթույլատրելի բաժանումը՝ հայաստանցիների-ղարաբաղցիների, Արցախի բնակչության մեծամասնության համար անընդունելի է՝ բացարձակ մեծամասնության համար:

- Ամեն դեպքում ինչ-որ փոքր շրջանակներ այնուամենայնիվ փորձում են տարանջատման փորձե՞ր անել:

- Գիտեք՝ ամեն հասարակությունում էլ կա: Կրկնում եմ՝ Հախվերդյան կա, այլ մարդիկ: Կան չէ՞ այդպիսի մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են ինչ-որ բան անել: Բայց մեր իմունային համակարգը պիտի ուժեղ լինի, որ այդ գաղափարներն առհասարակ՝ որեւէ ձեւով, պարարտ հող չգտնեն:

Տպել
1668 դիտում

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով

Վալերի Օսիպյանն ազատվեց ոստիկանության պետի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյանը՝ Իրանի դեսպանին

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Եղանակի կանխատեսում. ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել

Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն

Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար

Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին

Վնասը կազմել է մոտ 48մլն դրամ. հափշտակություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում

Նրա միջոցով արտահանվում է հայկական մշակույթը. կհամատեղի՞ Սմբատյանը Մալթայի հրավերը տեղի աշխատանքի հետ

Ինչպես տեսնում եք՝ իմ հրաժարականի մասին լուրերն արդարացված չեն․ Դավիթ Տոնոյան