Հայտնաբերվել է երեկ 28-ամյա աղջկան սպանելու մեջ կասկածվողը. նա Վրաստանի քաղաքացի է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության իրենց գործընկերների հետ, իրացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ, այնուհետև աշխատանքներին միացել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և նույն վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ  տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանած քաղաքացուն։

Սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանը, ով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Մ. Սարկիսյանը հայտնաբերվել է գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող, Վանաձորում գործող «Արգիշտի» հյուրանոցային համալիրում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 2-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի 9 բնակարանում երիտասարդ աղջկա դի կա:

 Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի ննջասենյակում կիսամերկ վիճայում հայտնաբերել էին Երևանի բնակիչ, 28-ամյա Ն. Հովհաննիսյանի դին:

Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, մահը վրա էր հասել խեղդելու հետևանքով:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

լուսանկարում՝ սպանության մեջ կասկածվողը

Տպել
6657 դիտում

Հանրության շատ մեծ զանգված լսում է վարչապետի հորդորները, որի արդյունքում ՀԴՄ-ների տրամադրման քանակն ավելանում է. Անանյան

Ինչ պատճառներով է 311 մարդ զրկվել վարորդական իրավունքից. վարչապետը՝ բալային համակարգի մասին (տեսանյութ)

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում

Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գողության մեջ մեղադրվող երիտասարդը մեղադրանքը մասնակի է ընդունել. պաշտպան

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար

Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանում թարմացված հոլոգրամի առաջին ցուցադրությունն է եղել

ՀՀ նախագահը ստացել է ՀՀ ՌՈ պետին եւ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյային պաշտոններից ազատելու մասին միջնորդագրերը

Լոռու մարզպետարանում խորհրդատուի 2 հաստիք է բացվել, նշանակվել են մարզպետի վստահելի մարդիկ. դիպլոմ չունենալը էլ խնդիր չէ

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին

Ֆելիքս Ցոլակյանը երեխաներին է նվիրում «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարքականոնների մասին գրքեր

Հզոր «Լիվերպուլը» ոչ մի հարված չի կատարել «Ատլետիկոյի» դարպասին. պարտվել է 0:1 (տեսանյութ)

Խոզերի կերի մեջ հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր. ՍԱՏՄ

Հրդեհ Լերմոնտովո գյուղի բնակելի տներից մեկում. տուժածներ չկան

Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան փոքրիկի վիճակը լավ է, շաբաթվա վերջում դուրս կգրվի

Պաշտպանի աջակցությամբ ՀՀ քաղաքացուն նշանակվել է ՌԴ-ում ծնված երրորդ երեխայի 1 միլիոն դրամ նպաստը

Երեկ դանակահարված անչափահասներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը՝ կայուն

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է

Քրեական ենթամշակույթն ու դրա օրենքները ստեղծում են հանցավոր միջավայր. քննարկում գլխավոր դատախազությունում