Սաշիկ 50 ոչ ոք չի արել. ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն ինքնակամ դիմում չի գրել, նա ազատվել է պաշտոնից

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն առողջապահության նախարարի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Դա տեղի է ունեցել հապշտապ կերպով: Նախորդ շաբաթվա վերջին Տանանյանը տեղեկացվել է այդ հեռանկարի մասին, իսկ արդեն ուրբաթ ստացել ազատման հրամանը:

Առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանը եւ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանը երկուշաբթի օրը բուժկենտրոնի աշխատակազմին ներկայացրին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանին, իսկ արդեն նախկին տնօրեն Արմեն Տանանյանը հրաժեշտ տվեց: Գնալուց առաջ նա խոսեց իրեն առաջադրված երկընտրանքի մասին՝ կա՛մ հեռանալ սեփական դիմումի համաձայն եւ նախարարությունից լսել շնորհակալական խոսքեր, կա՛մ սպասել ազատման հրամանի: Այդ մասին, ըստ նրա, առաջարկել են ինչպես Արտյոմ Սմբատյանը, այնպես էլ հաջորդ օրը նախարարը, եւ երկուսն էլ վկայակոչել են «Բաժնետիրական ընկերության մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետը, որը թույլ է տալիս բաժնետերերի փոփոխման ժամանակ միանգամից տնօրենի փոփոխություն անել: Մինչեւ վերջերս ուռուցքաբանության կենտրոնը գտնվում էր պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում եւ միայն հիմա է անցել առողջապահության նախարարության ենթակայության տակ: Տանանյանը, որը հրաժարվել է կամավոր դիմում գրել, դեռ չգիտի՝ այս ձեւով իրեն պաշտոնից ազատելը եւ այդ մասին պատշաճ ժամկետում չծանուցելը արդյոք իր աշխատանքային իրավունքների խախտո՞ւմ է ու արդյոք դրա առկայությունը պարզելու դեպքում բողոքարկելո՞ւ է առողջապահության նախարարի հրամանը:

Նոր տնօրենի պաշտոնակատարին ներկայացնելը եւ նախորդի հեռացումը տեղի ունեցավ լարված մթնոլորտում: Որոշ բուժաշխատողների աչքերում արցունքներ էին հայտնվել, որոշներն էլ արդեն հանդիպման ավարտին ջերմորեն շնորհավորում էին Նարեկ Մանուկյանին: Իսկ ընդհանրապես աշխատանքը ուռուցքաբանության կենտրոնում այսօր կաթվածահար էր: Պացիենտները, որոնցից մեկը անալիզ պետք է հանձներ եւ անոթի էր, մյուսը պետք է գործիքային հետազոտություն անցներ, ժամեր շարունակ մնացել էին անորոշության մեջ սպասելով եւ միայն զսպված դժգոհություն հայտնելով:

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈւԱԿ) տնօրեն Արմեն Տանանյանը հրաժեշտի հանդիպման ժամանակ թվարկեց առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության վերաբերյալ մի շարք անհամաձայնությունների մասին, որոնք ժամանակ առ ժամանակ նաեւ բարձրաձայնել է: Դրանցից մեկը չարորակ ուռուցքների վիրահատությունը 2019 թվականի հունվարի մեկից բոլորի համար անվճար դարձնելու ծրագիրն է, որն, ըստ նրա, տարբեր խնդիրներ է հարուցում, այդ թվում՝ լավագույն կադրերի արտահոսք դեպի մասնավոր հատված ու որն իր ազատման պատճառներից մեկն է:

Տանանյանն անդրադարձավ տարիներ շարունակ ուռուցքաբանական կենտրոնի ստացած չափազանց փոքր ֆինանսավորմանը եւ ներկայացված մեծ պահանջներին՝ դա որակելով խաբեություն: Փաստեց, որ այդ պայմաններում մեծ արդյունքներ ապահովել հնարավոր չէր, թեպետ կան բազմաթիվ ձեռքբերումներ:

«Տարիներով այս կենտրոնը ունեցել է ֆինանսավորում մոտավորապես 900 միլիոն դրամ, որը երկու միլիոն դոլար չի կազմում: Եթե հաշվենք, որ այստեղ տարեկան դիմում են մոտավորապես 25 հազար մարդ, 12 հազար մարդ ստանում է ստացիոնար բուժում, եւս 12 հազար մարդ էլ հաճախում են եւ ստանում անվճար բուժօգնություն, եւ եթե այդ 900 միլիոն դրամը բաժանենք այդ 25 հազար մարդու վրա, ստացվում է, որ քաղցկեղով հիվանդ մարդու վրա մենք ծախսում ենք 36 հազար դրամ: Սա ամբսուրդային, ճգնաժամային իրավիճակ է: Բոլորս շատ լավ հիշում ենք, որ մինչեւ 2019 թվականի սկիզբը ֆինանսավորումը, բացի նրանից, որ եղել է ճղճիմ, ի սկզբանե եղել է խաբեություն, 118 հազար դրամով մեզնից պետությունը գնել է ծառայություն վիրաբուժության համար, 28 հազար դրամով գնել է ճառագայթային բուժման համար, այսինքն՝ տվել է փոքր հնարավորություն, բայց դրել է մեծ պահանջներ: Դա հնարավոր չէր կատարել: Այդուհանդերձ, ես համարում եմ, որ այն մարդիկ, որոնք այստեղ նստած են ու որոնց փորձում են վարկաբեկել ֆեյսբուքներով, լուրերով, չգիտեմ ինչով, որեւիցե սխալ չեն ունեցել»,- հայտարարեց արդեն նախկին տնօրենը:

Անդրադարձավ վերջին մեկուկես տարիներին իրականացված ստուգումներին եւ ուսումնասիրություններին: Դրանով, ըստ նրա, զբաղվել են Պետեկամուտների կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը, պետական առողջապահական գործակալությունը: Խախտումներ ու չարաշահումներ չեն հայտնաբերվել կամ գրեթե չեն հայտնաբերվել:

«11 ամիս ԱԱԾ-ն կատարել է տարբեր քննչական գործողություններ եւ տվել է իր եզրակացությունը, որ որեւիցե խախտում, դիրքի, պաշտոնի չարաշահում, կարող եմ շատ ավելի կոպիտ ասել՝ Սաշիկ 50 ոչ ոք չի արել»,- հայտարարեց Տանանյանը: Միայն ՊԱԳ-ն է, ըստ նրա, հայտնաբերել որոշակի խախտումներ, դրա վերաբերյալ էլ նախարարությունը, ի վերջո, մեղմացնող եզրակացություն է կազմել: ««Ուսումնասիրող խմբի կողմից ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումները կրել են դրվագային բնույթ եւ շաղկապված են եղել կազմակերպության ֆինանսական ծանր վիճակի հետ»: Այսինքն՝ առողջապահության նախարարությունը ինքն է փաստում եւ ընդունում, որ մեր ֆինանսական վիճակը ծանր է: «ՈՒԱԿ-ի գործունեության ուսումնասիրվող տարիներին արդյունավետ կառավարման եւ անձնակազմի բարձր մասնագիտական ունակությունների արդյունքում արձանագրվել են բազում հաջողություններ, որոնք միտված են եղել ՈւԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը եւ անխափան գործունեությանը»»,- մեջբերեց Արմեն Տանանյանը:

Նրա եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատկերացումները հակամետ են նաեւ հետեւյալ հարցում: «Եթե մենք պետություն ենք կառուցում, պետական մտածելակերպը պետք է լինի այն, որ պետական հիմնարկը կարողանան ճիշտ պահել, զրկեն բոլորին ուռուցքաբանության լիցենզիաներից, թույլ տան, որ միայն ու միայն այս կենտրոնը այդ ամեն ինչը իրագործի, բայց համոզված եմ, որ ցավոք սրտի դա եւս չի լինելու իրականություն»,- նկատեց ՈւԱԿ նախկին տնօրենը: Մինչդեռ առողջապահության նախարարը մրցակցությունը համարում է զարգացման կարեւոր նախապայման, համենայնդեպս, հրապարակային ելույթների մակարդակով:

Մանկական ուռուցքաբան Գեւորգ Թամամյնաը, որը ներկա էր հրաժեշտի հանդիպմանը, թեպետ ՈւԱԿ աշխատակից չէ, Տանանյանի հետ կատարվածը անարդարություն համարեց եւ հայտարարեց, որ խոսելու է այդ մասին: «Բոլորս ենք խոսելու»,- դահլիճից արձագանքեց բուժաշխատողներից մեկը:

Տպել
8902 դիտում

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով

Վալերի Օսիպյանն ազատվեց ոստիկանության պետի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյանը՝ Իրանի դեսպանին

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Եղանակի կանխատեսում. ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել

Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն

Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար

Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին

Վնասը կազմել է մոտ 48մլն դրամ. հափշտակություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում

Նրա միջոցով արտահանվում է հայկական մշակույթը. կհամատեղի՞ Սմբատյանը Մալթայի հրավերը տեղի աշխատանքի հետ

Ինչպես տեսնում եք՝ իմ հրաժարականի մասին լուրերն արդարացված չեն․ Դավիթ Տոնոյան

Օսիպյանի հրաժարականի թեման ԱԱԽ նիստում չի շոշափվել. Արարատ Միրզոյան