Դավիթ Խիթարյանն ընտրվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

02/09/2019 schedule18:38

Դավիթ Խիթարյանն ընտրվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Ռեկտորի թափուր պաշտոնի միակ թեկնածուն եղել է օլիմպիական կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Նա ընտրվել է միաձայն, ռեկտորի պաշտոնը թափուր էր Վահրամ Առաքելյանի հրաժարականից հետո։

Դավիթ Խիթարյանը ծնվել է 1970 թվականի փետրվարի 20-ին Երեւանում:

1991-1996 թթ. աշխատել է խորհրդային շրջանի ժողկրթբաժնի թիվ 2 մարզադպրոցում որպես մարզիչ:

1992-2005 թթ. Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի ձյուդոյի տեսություն եւ մեթոդիկա առարկայի դադախոս, 1998-ին աշխատելէ օլիմպիական պատրաստության կենտրոնում, որպես ձյուդոյի մարզիչ, 1999-ին ազգային հավաքականների կենտրոնում, որպես մարզիչ: 1999-2006 թթ-ին եղել է սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մազադպրոցի մարզիչ: 2006 թվականին նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն:

2004 թվականից մինչ օրս աշխատում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում որպես  ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչ:

Ունի ձյուդոյի սեւ գոտի 5-րդ դան որակավորում, ձյուդոյի միջազգային, ապա նաեւ օլիմպիական կարգի մրցավար է, Հայաստանի վաստակավո մարզիչ:

Ամուսնացած է, ունի երկու որդի: Անկուսակցական է:

Տպել
833 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան