Սեպտեմբերի 1-ին Լեհաստանում մեկնարկել են Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի 80-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Դրանց մեկնարկը տրվել է Վարշավայում: Լեհաստանի մայրաքաղաքում միջոցառմանը մասնակցել են եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ, որոնց թվում՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ այլոք:

Հետաքրքրական է, որ միջոցառմանը ներկա չէր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ ԱՄՆ-ը Վարշավայում ներկայացնում էր փոխնախագահ Մայք Փենսը: Նախապես սպասվում էր, որ Միացյալ Նահանգների պատվիրակությունը կգլխավորի նախագահ Դոնալդ Թրամփն, սակայն նա չեղարկել էր այցը՝ պատճառաբանելով Ֆլորիդայի ափերին մոտեցող փոթորիկի շուրջ ստեղծված իրավիճակն անձամբ վերահսկելու անհրաժեշտությամբ: Հետագայում պարզվեց սակայն, որ սեպտեմբերի 1-ի նախօրեին Թրամփը մեկնել է Վիրջինիայի Սթեռլինգ քաղաք՝ սեփական ակումբում գոլֆ խաղալու:

Ի տարբերություն ԱՄՆ նախագահի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անգամ հրավիրած չէր 80-ամյակի միջոցառումներին: Ռուսաստանի նկատմամբ նման վերաբերմունքը քննադատության է արժանացել ոչ միայն ՌԴ-ում, այլեւ Եվրոպայում եւ հենց Լեհաստանում: Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան նշել է, որ նման վերաբերմունքով իր երկիրը «միայն ավելի է վատացնում առանց այդ էլ վատ հարաբերությունները» եւ որ «Պուտինը սեպտեմբերի 1-ին պետք է լիներ Վարշավայում եւ լսեր, թե ինչպես են վիրավորել ու թալանել լեհերին»:

Հետաքրքրական է նաեւ, որ ՌԴ նախագահին չհրավիրելու լուրերի ֆոնին հայտնի դարձավ, որ ոչ սեպտեմբերի 1-ի միջոցառմանը, ոչ էլ սեպտեմբերի 3-ից 5-ը կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումին չեն մեկնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Պաշտոնական Մինսկից մեկնաբանություններ չկան, իսկ հայկական կողմն այս քայլը մեկնաբանել է որպես «ինքնիշխանության արտահայտություն»։

«Մենք չենք մերժել։ Վարչապետն ունի իր այցերի ծրագիրը, որը եւ իրականացնում է, եւ  նաեւ ունի ներքին քաղաքականության իր գերակայությունները։ Երբ մենք համադրում էինք, մեզ պետք էր պարզապես գտնել՝ ինչպես վարվել բազմաթիվ հարցերում, որոնք առնչվում են այցերին, արտաքին քաղաքականությանը եւ ներքին գերակայություններին։ Սրանից ելնելով է, որ մենք այսպես վարվեցինք», - օգոստոսի 29-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ սա նաեւ սկզբունքային ու զգայուն հարց է:

Արտաքին գերատեսչության ղեկավարի մեկնաբանությունը տրամաբանական է եւ համահունչ է նախորդ շաբաթ դեսպանների ամենամյա համաժողովին նրա հնչեցրած ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքներից մեկին՝ ինքնիշխանությանը: Ըստ դրա պետք է առաջնորդվել նախեւառաջ Հայաստանի պետական շահերով, որպիսիք այս միջոցառումների ընթացքում ակնհայտ չէին:

Իհարկե, նման միջոցառումներից հնարավոր է որոշակի օգուտներ քաղել, առնվազն նոր քաղաքական շփումների եւ մտքերի փոխանակության տեսքով, սակայն ոչ այս գնով: Բանն այն է, որ Լեհաստանը հստակ քաղաքական երանգավորում է տվել միջոցառմանը: Միջոցառումներին հրավիրված էին ԵՄ, ՆԱՏՕ եւ Արեւելյան գործընկերության երկրները, այսինքն որեւէ տրամաբանական կապ Երկրորդ համաշխարայինի իրադարձությունների հետ չկար: Այլ կերպ ասած, եթե ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի հետ մեկտեղ հրավիրված չլինեին նաեւ մյուս դաշնակիցները՝ դա թեեւ անհասկանալի կլիներ, բայց հստակ չափորոշիչ կունենար՝ նացիզմին հաղթած երկրները չեն հրավիրվել միջոցառմանը: Սակայն առավել տրամաբանական կլիներ հրավիրել Ռուսաստանին եւ հերթական անգամ ներկայացնել սեփական տեսակետը, համաձայն որի ԽՍՀՄ-ը նացիստական Գերմանիայից ոչ պակաս ագրեսոր է, քանի  որ 1939թ. սեպտեմբերին Վերմախտի ուժերին ընդառաջ Լեհաստանի արեւելքից շարժվում էր Կարմիր բանակը: Նման մոտեցմամբ անտրամաբանական է թվում նաեւ Ուկրաինային եւ Բելառուսին հրավիրելը՝ չէ՞ որ Լեհաստանից գրավված տարածքները բաժանվել էին հենց այս երկրների միջեւ:

Ինչեւէ, փաստն այն է, որ Գերմանիան ներկայացված էր նախագահի եւ կանցլերի մակարդակով, իսկ Ռուսաստանն անգամ հրավիրված չէր: Ըստ էության, Լեհաստանի համար սա ընդամենը ներկա եւ հնարավոր համախոհներով հավաքվելու առիթ էր, որը սակայն, դատելով Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության վարչապետի բացակայությունից՝ տապալվեց: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա նման քաղաքական երանգավորում ստացած միջոցառմանը մասնակցելն առնվազն ոչ միանշանակ հետեւանքներ կարող էր ունենալ դաշնակիցների հետ հարաբերություններում, առավել եւս այն պայմաններում, երբ հստակ չէ, թե ինչով այն կարող է օգտակար լինել Հայաստանին:

Տպել
31039 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան