Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Զալցբուրգի համալսարանի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Զալցբուրգի համալսարանի (Գերմանիա) Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտ., պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին և համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից:

Պրոֆ. Յասմին Դում-Թրագուտը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց, որ Հայաստան իրենց այցի առիթը «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ցուցադրության բացումն է և համանուն պատկերագրքի շնորհանդեսը: Ցուցադրության հեղինակն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ նշելով, որ համալսարանական խմբի անդամներից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի այս գործում և  հետաքրքված է հայագիտական ուսումնասիրություններով:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ մասնավորապես գնահատելով պրոֆ. Յասմին Դում-Թրագուտի երկար տարիների հայագիտական գործունեությունը: Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց ցուցադրության բացման առիթով՝ նշելով, որ դա այն յուրահատուկ սիրո վկայությունն է, որ ունի նշանավոր հայագետն հայ ժողովրդի հանդեպ: Այս առումով Նորին Սրբությունը կարևորեց նաև համալսարանի ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանում և նրանց հետաքրքրվածությունը հայոց պատմության ու մշակույթի հանդեպ:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև եկեղեցականների պատրաստության, ինչպես նաև արտերկրի բարձրագույն կրթական հաստատություններում եկեղեցականների հետագա ուսումնառության մասին: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և այլ երկրների նշանավոր համալսարաններում և Քույր Եկեղեցիների հոգևոր հաստատություններում, ինչը նպաստում է նաև փոխճանաչողությանը և տարբեր Եկեղեցիների հետ կապերի առավել սերտացմանը:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս մեկ անգամ իր գնահատանքը հայտնեց ցուցադրության կազմակերպման առիթով՝ հայցելով, որ Տերը օրհնի և արդյունավորի գիտնականների հետագա գործունեությունը:

Տպել
201 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում