Շփոթմունք եւ անճշտություն. Թուրքական մամուլը և Վիլյամ Սարոյանը

02/09/2019 schedule14:15

Թուրքական «Bianet» թերթի թղթակից, ֆոտոլրագրող և վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սյունակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը, գրում է ermenihaber.am:

Հոդվածի հեղինակն աշխարհահռչակ գրողի կենսագրության մասին հատվածում թույլ է տալիս մի անճշտություն, որը, սակայն, որոշակի տարածվածություն ունի թուրքական շրջանակներում: Ըստ այդ տարածված սխալի՝ Վիլյամ Սարոյանի իրական անունը Արամ է, իսկ ազգանունը՝ Քարաօղլանյան: Շփոթության պատճառը հավանաբար այն է, որ 1905թ. հայկական կոտորածից մազապուրծ Սարոյանների ընտանիքի հետ միասին Բիթլիսից ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ են գաղթել նաև իր քեռիների՝ Քարաօղլանյանների ընտանիքները:

Քորուջուն իր հոդվածում ուշադրություն է հրավիրում Թուրքիայում «Սարոյան» ազգանվան հետ կապված մեկ այլ շփոթմունքի վրա ևս:

«Երբ ավարտվեց 2-րդ համաշխարհային պատերազմը,- գրում է Քորուջուն,- ԱՄՆ-ի հայկական կոմիտեներն իրենց պահանջներն էին տարածում աշխարհով մեկ: «New York Times» թերթում անգամ այդ թեմայով հրապարակված բաց նամակում պահանջվում էր ԽՍՀՄ-ին վերադարձնել Կարսը և Արդահանը: Իսկ այդ նամակի տակ արված ստորագրությունն ասում են, որ «Սարոյան» ազգանվամբ էր»:

Քորուջուն հիշեցնում է, որ այդ ժամանակ թուրքական «Cumhuriyet» թերթը 1945թ. հուլիսի 22-ի համարում գրել է, որ ճանաչված հայ գրողներից Սարոյանը նույնպես ստորագրել է հիշյալ նամակի տակ: Սակայն ճշմարտությունը հետո պիտի պարզվեր: Այդ ստորագրողը Վիլյամ Սարոյանը չէր եղել: Պարզվելուց հետո իսկույն տարածվել է համապատասխան հերքումը:

Հոդվածի հեղինակը վկայակոչում է թուրք լրագրող Դողան Նադիի՝ 1945թ. հուլիսի 31-ին հրապարակված «Ամերիկայում հայկական հարցի էությունը» հոդվածը, որտեղ նշվում է, որ նամակ ստորագրողը մեկ այլ Սարոյան էր, ով Կալիֆորնիայում առևտրով էր զբաղվում:

«Նադին ասում էր, որ մարդ առաջին հերթին ենթադրում են, որ Սարոյանը Ամերիկայում սիրված հայ գրողը պիտի լինի, մինդեռ «ենթադրողը» հենց այն թերթն էր, որն այդ թեման սխալմամբ Թուրքիայի օրակարգ էր բերել»:

Այնուհետև նշվում է, որ Վիլյամ Սարոյանը այդպիսի տեքստ առանց այդ էլ չէր կարող ստորագրել, քանի որ այդ ժամանակաշրջանում նա ավտովթարից վիրավորվել և հոսպիտալացվել էր:

Նշենք, որ հարուստ գրական ժառանգություն թողած Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները հրատարակվել են նաև Թուրքիայում Ազիզ Գյոքդեմիրի խմբագրությամբ և «Արաս» հրատարակչատան կողմից: 

Տպել
628 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան