«Լոռիի» ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական թիմ. վանաձորցիների հերթական հնչեղ տրանսֆերը

«Լոռի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Իսահ Ալիյուն տեղափոխվել է «Ալմերիա»: Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ իսպանական ակումբը նիգերիացի երիտասարդ 20-ամյա ֆուտբոլիստի համար վանաձորցիներին կվճարի 140 000 եվրո, ինչպես նաեւ հաջորդ վաճառքից 20% մասնաբաժին։

Իսահը «Լոռի» է տեղափոխվել 2018 թ. փետրվարին։ Մասնակցել է 50 հանդիպման, խփել 10 գոլ եւ կատարել գոլային 12 փոխանցում։ Վանաձորյան ակումբի հետ դարձել է ՀՀ Առաջին խմբի չեմպիոն։

Ֆուտբոլիստի տեղափոխության մասին գրում է նաեւ իսպանական մամուլը՝ մասնավորապես սպորտային առաջատար պարբերական Marca-ն:«Ալմերիան» հանդես է գալիս Իսպանիայի 2-րդ ուժեղագույն լիգայում՝ Սեգունդայում: 2019-20 մրցաշրջանի 3 տուրերից հետո 22 թիմերի մեջ 3-րդն է 7 միավորով: Առաջին եւ 2-րդ տեղերը զբաղեղնողներին զիջում է 2 միավորով:

Վերջին օրերի ընթացքում սա վանաձորցիների 2-րդ աղմկահարույց գործարքն է: Օգոստոսի 29-ին ակումբը հայտարարել էր, որ պաշտպան Նանա Կվամեն տեղափոխվել է ֆրանսիական «Լիլ»: Նշվում էր, որ «Լոռին» 5 տարվա պայմանագիր է ստորագրել գանացի պաշտպանի հետ եւ Ֆրանսիայի փոխչեմպիոն «Լիլի» հետ համաձայնագիր է ստորագրել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։

Ըստ համաձայնագրի՝ Նանա Կվամեն 1 տարի վարձակալությամբ հանդես կգա ֆրանսիական ակումբում։ «Լիլը» 2020 թ. ամռանն ունի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու առաջնային իրավունք։ Նրա հրաժարագինը «Լիլ» ակումբի համար սահմանված է 1,2 միլիոն եվրո։

Կվամեն «Լոռիում» էր 2018 թ. օգոստոսից։ ՀՀ Բարձրագույն խմբում եւ Գավաթի խաղարկությունում մասնակցել է 33 խաղի, դարձել 1 գոլի եւ գոլային 2 փոխանցման հեղինակ։ «Լոռին» ընդգծում է, որ սա Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամն էր, ֆուտբոլիստը Հայաստանից միանգամից տեղափոխվում է եվրոպական թոփ 5 առաջնություն ներկայացնող ակումբ։

Ֆրանսիական Լիգա 1-ի 2019-20 մրցաշրջանի 4 տուրերից հետո «Լիլը» 10-րդ տեղում է: Ունի 6 միավոր:

Տպել
459 դիտում

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք