Կովեր ունենք` աշխարհը չունի. Խրուշչովի երազանքը կատարելիս

02/09/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 2-ի համարում

Սովետական Միության երբեմնի ղեկավար Նիկիտա Խրուշչովի երազանքն այն էր, որ ԽՍՀՄ-ը հասնի ու անցի Ամերիկային: Եթե նա իմանար, որ 21-րդ դարի սկզբում այդ հաջողությանը կհասնի ոչ թե հսկայական ԽՍՀՄ-ը, այլ փոքրիկ Հայաստանը, երեւի խեղճը չմեռներ: Իսկ Հայաստանը արդեն գրեթե հասել է ԱՄՆ-ին ու շուտով, եթե մեր աճի տեմպերը մնան այնպիսին, ինչպիսին այժմ արձանագրում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հաստատ անցնելու ենք: Եւ մեր տնտեսության այսպիսի թռիչքի համար մենք պետք է շնորհակալ լինենք մեր կովերից: Այո, մեր տխուր, նիհար, թախծոտ աչքերով կովերին: Ուրեմն այսպես: Միացյալ Նահանգներում արտադրվում է աշխարհում արտադրված կաթի 13 տոկոսը:

Կաթ արտադրելը աշխարհում ամենալավը ստացվում է հենց ամերիկացիների մոտ: Եւ այդ պայմաններում ԱՄՆ-ի բնակչության մեկ շնչի հաշվով տարեկան արտադրվում է մոտ 300 լիտր կաթ: Իսկ մեր կովերը այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվով տվել են 144 լիտր կաթ եւ մինչեւ տարեվերջ դեռ 5 ամիս էլ կթվելու են ու մի 300 լիտր կաթ կտան: Ստացվում է, որ չոլերում փուշ ու չորացած տերեւ ուտող, իսկ ձմռանը ցուրտ գոմոմ չոր ծղոտ որոճող մեր կովերը ավելի արդյունավետ են կաթ տալիս, քան նորագույն տեխնոլոգիաներով պահվող, հատուկ վիտամիններով սնվող, կերած-խմած, չաղ ու բախտավոր ամերիկյան կովերը: Դե, հասկանալի է, չէ՞, որ մեր կաթի արտադրության թվերը պարզապես նկարված են: Մեզ մոտ կաթի արտադրության արդյունավետությունը ո՛չ տեսականորեն, ո՛չ էլ գործնականում չի կարող համեմատվել ԱՄՆ-ի հետ:

Այդպիսի բան պարզապես չի կարող լինել: Բայց մեր պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է, որ մենք ամերիկացիների պես գերարդյունավետորեն ենք կաթ արտադրում: Ականջդ կանչի, Խրուշչով: Գետերի հունը փոխելու եւ ամբողջ Սիբիրում եգիպտացորեն ցանելու միջոցով Ամերիկային հասնելու ու անցնելու փոխարեն  նա պետք է ընդամենը մեր վիճակագիրների պես թվանկարիչներ ունենար: Ախր թվեր նկարելն էլ պետք է շնորհքով անել, թե չէ հանկարծ կարող է ստացվել, որ մեր տնտեսությունը ԱՄՆ-ի կամ Ճապոնիայի տնտեսություններից ավելի հզոր է: Իսկ ի՞նչ պատկեր են տալիս մեր թվանկարիչները ՀՀ տնտեսության մասին: Նույնիսկ այսպիսի թռիչքներ նկարող մեր վիճակագիրները այլեւս չեն կարողանում թաքցնել ՀՀ տնտեսության` իրականում խայտառակ վիճակը:

Այս տարվա առաջին 7 ամիսների համար նրանք արձանագրել են 11,6 տոկոս տնտեսական աճ: Ընդ որում, գյուղատնտեսությունում նրանք արձանագրել են ավելի քան 6 տոկոս նվազում: Հիմա համադրենք կաթի արտադրության վերը նշված խայտառակությունը եւ արձանագրված 6 տոկոս նվազումը մեր գյուղատնտեսությունում: Ուրեմն պատկերացրեք, թե իրականում որքա՞ն է եղել գյուղատնտեսության անկումը, որ նույնիսկ մեր սուպերթվանկարիչները այլեւս չեն կարողանում թաքցնել այդ անկումը: Արդյունաբերությունն էլ է նվազել: Նվազումը` 1 տոկոս: Այստեղ էլ արդեն չեն կարողանում նկարելով դզել-փչել: Արդյունաբերությունում անկումը ամենահետաքրքիրն է: Խնդիրն այն է, որ այս տարվա ապրիլից ՀՀ կառավարությունը սկսեց սուբսիդավորել արդյունաբերության սպառած գազի գնի մի զգալի մասը:

Սուբսիդավորման անհրաժեշտությունը ՀՀ իշխանությունները հիմնավորեցին նրանով, որ գազի գնի աճը կարգելակի արդյունաբերության զարգացումը: Դրամի արժեւորման եւ այս սուբսիդիաների արդյունքում ստացվեց այնպես, որ ներկայումս մեր արդյունաբերությունը իր սպառած գազի դիմաց զգալիորեն ավելի քիչ է վճարում քան, ասենք, 2-3 տարի առաջ: Փաստորեն, արդյունաբերության` էներգակիրների վրա կատարած ծախսը շոշափելիորեն նվազեց: Թե ինչ է նշանակում էներգետիկ ծախսերի նվազում արդյունաբերության համար, թերեւս չարժե ավելորդ անգամ ընդգծել: Սակայն այսքանից հետո նույնիսկ Հայաստանում արդյունաբերության ծավալները նվազում են: Իսկ սա պարզապես ակներեւ է դարձնում, թե ինչի հանգեցրեց տնտեսության կազմակերպման քոչարյանական «քաղաքականությունը»:

Իսկ հասցրեց նրան, որ մեր տնտեսությունը, առանց չափազանցության, կանգնած է աղետի շեմին: Եւ ամենեւին պետք չէ խաբվել վիճակագիրների արձանագրած 11,6 տոկոս տնտեսական աճով: Այս ցուցանիշը նկարելու համար նրանք օգտվել են շինարարությունում արձանագրված մոտ 43 տոկոս աճից: Եթե նույնիսկ սա համապատասխանում է իրականությանը, ապա սրանով ուրախանալու առիթներ առանձնապես չկան: Այն շինարարությունը, որ տեղի է ունենում մեզ մոտ, ամենեւին էլ տնտեսության զարգացման հետեւանք չէ: Շինարարության նկատմամբ պահանջարկը, ի վերջո, ձեւավորվում է բնակչության եկամուտների աճի արդյունքում: Իսկ բնակչության եկամուտների աճը նույնպես պայմանավորված չէ  մեր տնտեսության զարգացմամբ:

Այդ աճը պայմանավորված է մեր բնակչության` դրսից ստացվող փոխանցումների կտրուկ աճով, եւ ընդամենը: Մոտավոր հաշվարկով, այս տարի այդ փոխանցումների ծավալը կարող է հասնել մինչեւ 1,5 մլրդ դոլարի` ավելի շատ, քան ՀՀ պետական բյուջեն է: Տնտեսության իրական վիճակի լավագույն տվյալը, իհարկե, ՀՀ արտաքին առեւտրի ցուցանիշն է: Այս տարվա անցած յոթ ամիսների ընթացքում արտահանումը նվազել է, ներմուծումը` աճել, եւ մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն անցել է 600 մլն դոլարի սահմանագիծը:

Այսինքն` մենք 600 մլն դոլարով ավելի քիչ ապրանք ենք արտահանում, քան ներմուծում ենք: Եւ սա այն դեպքում, երբ մեր արտահանման մեծագույն մասը կազմում են ադամանդները, որոնց մշակումը մեր տնտեսության հետ, ըստ էության, ոչ մի կապ չունի, մեր ընդերքից հանված գունավոր մետաղների հանքաքարերը, մետաղի ջարդոնը: Բայց այս ամենը սարսափելի չէ: Կարեւորն այն է, որ մեր կովերը ավելի արդյունավետ են կաթ տալիս, քան ԱՄՆ-ում: Նույնիսկ կարեւոր էլ չէ, որ այդ պատկերը ստացվում է թվեր նկարելու արդյունքում: Դա ի՞նչ կարեւոր է: Կարեւորն այն է, որ  մենք իրականություն ենք դարձնում Նիկիտա Սերգեեւիչի երազանքը:

Հայկ Գեւորգյան

Տպել
1254 դիտում

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ