Կարգավորման նրանց փորձը.  Բալթիկ ծովի Ղարաբաղը

02/09/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 2-ի համարում

Այսօր, երբ աշխարհի գրեթե ողջ քաղաքակիրթ բնակչությունն ապրում է բռնության, պատերազմների, ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքերի տարածման, էթնիկական, տարածքային հակամարտությունների եւ բազմաթիվ այլ բնական, տեխնոլոգիական աղետների սպառնալիքը սրտերում, աշխարհում գոյություն ունի նաեւ մի վայր, որտեղ մարդիկ իրենց ապահովագրված են զգում վերը թվարկված գրեթե բոլոր վտանգներից: Մարդիկ այստեղ ապրում են ըմբոշխնելով կյանքն այնքան, որքան ընդհանրապես հնարավոր է դա երկրի վրա, իսկ օտարականներն ընկնելով այս «աշխարհ»` պարզապես կորցնում են իրականության զգացումը: Այստեղ` Ալանդյան կղզիներում, որոնք գտնվում են Բալթիկ ծովում` Շվեդիայից արեւելք եւ Ֆինլանդիայից հարավ-արեւմուտք, կյանքը նման է հեքիաթի:

Համենայնդեպս, մեզ` ՀՀ քաղաքացիներիս համար ալանդյան իրականությունը, թերեւս, կատարելապես անհասկանալի եւ անըմբռնելի է կամ հասկանալի եւ ըմբռնելի է այնքանով, որքանով մենք կարող ենք նման բան պատկերացնել` հիմնվելով մեր կարդացած գեղարվեստական գրքերի, մանկուց հիշված հեքիաթների կամ  արդեն հասուն տարիքում դիտած ֆիլմերի վրա: Ընդ որում, Ալանդյան կղզիների մայրաքաղաքում` Մարիհամնում հայտնվելու առաջին իսկ պահից ենթագիտակցությանդ մեջ անմիջապես արթնանում են այդ բոլոր հեքիաթները, վեպերն ու ֆիլմերը: Մարիհամնը շատ փոքրիկ մի քաղաք է, մոտ 11 հազար բնակչությամբ` կղզային կենցաղին բնորոշ տներով, երկու-երեք հարկանի շենքերով:

Այստեղ յուրաքանչյուր տան, խանութի, ռեստորանի եւ բենզալցակայանի պատուհանների առաջ եւ պատշգամբներում դրված են ծաղկեփնջերով լի ծաղկամաններ:  Ծաղիկներ են դրված նաեւ փողոցների մայթերին, եւ որ ամենագրավիչն է`  ծաղիկներով լի ծաղկամաններ են կախված տների շքամուտքերին: Իսկ ծաղկազարդ ծառուղիների, պուրակների մասին էլ խոսելն ավելորդ է: Մի խոսքով, մեծ եւ գեղեցիկ մի ծաղկանոց, որի մեջ տեղ-տեղ հանդիպում են նաեւ տներ, շենքեր, մեքենաներ, մեկ-երկու լուսացույց, մարդիկ եւ այլն: Սակայն այս փոքրիկ քաղաքին հատուկ շուք են տալիս նրա փողոցները, որոնք կարմիր են, քանի որ ասֆալտապատված են տեղական հումքով` գրանիտով: Իհարկե, արտաքին այս պատկերի հետ ծանոթանալուց հետո առաջին միտքը, որ ծագում է` հետեւյալն է.

«Արտաքինից ամեն ինչ շատ գեղեցիկ է, խոսք չկա, բայց, իհարկե, մեկ-երկու օր այստեղ անցկացնելուց հետո անպայման ջրի երես դուրս կգան «սեւ բծերը»` թերություններն ու պրոբլեմները»: Սակայն Ալանդյան կղզիներում գտնվելիս պետք չէ շտապել եւ նման ենթադրություն անել: Նշենք միայն, որ 27 հազար բնակչություն ունեցող Ալանդյան կղզիներում 2002-ի տվյալներով ՀՆԱ-ն կազմել է 906 մլն եվրո, իսկ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն` 34 հազար 675 եվրո: Սա աշխարհի զարգացած պետությունների արձանագրած ամենաբարձր ցուցանիշներից է, եւ, այնուամենայնիվ, պատկերացնելու համար այս թիվը, նշենք, որ այս ցուցանիշը ավելի քան 20 անգամ բարձր է ՀՀ-ի ցուցանիշից. անցյալ տարվա տվյալներով` ՀՀ-ում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն կազմել է մոտ հազար 400 եվրո: Ալանդյան կղզիներում գործազրկությունն ընդամենը երկու տոկոս է, ինչը նույնպես բացառիկ ցուցանիշ է, իսկ կյանքի միջին տեւողությունը 79,9 տարի է:

Նշենք նաեւ, որ միայն 2005-ի ընթացքում Ալանդյան կղզիներ են այցելել  2 միլիոն 177 հազար 772 զբոսաշրջիկներ: Ավելացնենք նաեւ, որ Ալանդյան կղզիների բնակիչները «անուղղելի» ճշգրիտ հարկատուներ են, եւ բացի այդ` խոսքի ազատության եւ մամուլի հավատարիմ բարեկամներ: 27 հազար բնակչություն ունեցող այս վայրում գործող երկու տեղական օրաթերթերը միասին ունեն 17 հազար 607 տպաքանակ, ինչը նշանակում է, որ ընտանիքների մեծ մասն ամեն օր ընթերցում է այդ երկու` տարբեր տեսակետներ եւ դիրքորոշումներ ունեցող թերթերը: Այս ամենը վիճակագրական ցուցանիշներ են, որոնք, սակայն, անզեն աչքով էլ տեսանելի են Ալանդյան կղզիներում: Եւ այնուամենայնիվ, Ալանդյան կղզիներում եւ հատկապես` մայրաքաղաք Մարիհամնում տիրող ողջ մթնոլորտը ավելի լավ  փոխանցելու համար նշենք, որ Ալանդներում մեր գտնվելու օրերին մայրաքաղաքում սենսացիա էր. կողոպտել էին բանկերից մեկը:

Այս իրադարձությունը լուրջ իրարանցում էր առաջացրել Մարիհամնում, թերթերը չէին դադարում այդ մասին գրել, կարճ ասած` բոլորն ապշած էին. այստեղ մարդիկ սովորաբար  իրենց տների դռները նույնիսկ չեն կողպում կամ եթե կողպում էլ են, ապա երբեմն դռան վրա գրություն են թողնում` նշելով, թե որտեղից է կարելի վերցնել բանալին: Կարծում ենք, կարողացանք ընթերցողին ներկայացնել, թե ինչու է կյանքն Ալանդյան կղզիներում այդքան անիրական եւ ինչու է այդքան հեքիաթ հիշեցնում: Սակայն Ալանդյան կղզիներում կյանքը միշտ չէ, որ այսքան հեքիաթային է եղել: Պատմության ընթացքում` 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին Ալանդյան կղզիները տարածքային եւ էթնիկական վիճաբանության առարկա են եղել երկու հարեւանների` Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միջեւ:

Ընդհանրապես, 13-րդ դարից ի վեր կղզիները` իրենց անկախ վարչախմբով, եղել են Շվեդիայի թագավորության կազմում, մինչեւ 1809 թվականը, երբ Շվեդիան Ալանդյան կղզիները Ֆինլանդիայի հետ միասին ստիպված է եղել հանձնել Ռուսական կայսրությանը, որը կղզիներն անմիջապես միաձուլել է Ֆինլանդիային, ինչի հետեւանքով, Ռուսական կայսրության փլուզումից հետո, Ալանդյան կղզիները դարձել են կռվախնձոր: Կղզիներ, որոնք ունեն շվեդախոս բնակչություն, մշակույթն ու սովորույթները շվեդականի տարատեսակներից են, եւ որոնք մի ժամանակ տրվել են Ֆինլանդիային: Մի խոսքով, 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարասկզբին Ալանդյան կղզիները գտնվել են մոտավորապես նույն վիճակում, ինչ որ Լեռնային Ղարաբաղը` 20-րդ դարավերջին եւ 21-րդ դարասկզբին: Ալանդյան կղզիների հարցը, սակայն, շատ արագ է լուծվել, կամ ավելի ճիշտ` պարտադրվել տեղի բնակչությանը:

1921-ին  հարցը մտել է Ազգերի լիգա, որտեղ կայացվել է վերջնական որոշումը. Ալանդյան կղզիները պետք է մնան Ֆինլանդիայի ինքնիշխանության ներքո` երկու կարեւորագույն պայմանով. առաջին` Ֆինլանդիան պետք է երաշխավորի կղզիների բնակչության շվեդերեն լեզվի, մշակույթի, տեղական սովորույթների պահպանումը եւ Ալանդների ինքնավարությունը, երկրորդ` կղզիները պետք է լինեն ապառազմականացված եւ չեզոք: Այս որոշմանը դեմ է եղել Ալանդյան կղզիների բնակչության մեծ մասը, ինչը նշանակում է, որ Ազգերի լիգայի խորհրդում ընդունված այդ կոնվենցիայով էթնիկական կոնֆլիկտը ֆինների եւ շվեդախոս ալանդացիների, շվեդների եւ ֆինների միջեւ բոլորովին էլ չի վերացվել: Եւ այնուամենայնիվ, գտնվելով էթնիկական կոնֆլիկտի մեջ, կտրված լինելով «մայր» հողից, ունենալով ընդամենը ինքնավարություն Ֆինլանդիայի կազմում` Ալանդյան կղզիների բնակչությունը այսօր ունի այն, ինչ ունի:

Ալանդացիները կարողացել են հասնել վերը նկարագրված պատկերին: Կարծիք կա, որ այսօր էլ ալանդացիները ֆինների հետ «խնդիր» ունեն, որը, ինչպես նաեւ կոնֆլիկտի լուծման ողջ պատմությունը ուսումնասիրելու համար էլ մենք` ՀՀ-ից եւ Ադրբեջանից մի խումբ լրագրողներ, «Ալանդների խաղաղության ինստիտուտի» ջանքերով եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարարության ֆինանսավորմամբ գտնվում էինք այնտեղ: Մենք, իհարկե, ծանոթացանք ֆինների եւ ալանդացիների միջեւ գոյություն ունեցող «խնդիրներին»: Սակայն ալանդյան իրականության թերությունների եւ «սեւ բծերի» մասին` առաջիկայում:

Հ.Գ. Նշենք, որ Ալանդներում ֆիննալեզու բնակչություն էլ կա, որը կազմում է ընդհանուրի 5%-ը: Այս  երկու համայնքների միջեւ երբեք արյունալի բախումներ չեն եղել:

Աննա Հակոբյան

Տպել
1063 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին