Գյումրու քաղաքային աղբանոցում մոտ 1.5 տարեկան երեխայի դի է հայտնաբերվել

Գյումրու Բուլվարային թաղամասի վերջնամասում գտնվող քաղաքային աղբանոցում երեխայի դի է հայտնաբերվել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ըստ դատախազի՝ դին հայտնաբերվել է ժամը 14:00-ի սահմաններում: «Ոստիկանության համապատասխան բաժինն ահազանգ է ստացվել, որ Գյումրու աղբավայրում հայտնաբվերվել է երեխայի դի: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը տեղում պարզել է, որ հայտնաբերվել է իգական սեռի, մոտ 1.5 տարեկան երեխայի դի»,-ասաց դատախազը: Արտաքին զննությամբ երախայի դիակի վրա առեւերեւույթ վնասվածքներ առկա չեն:

Այս պահին քննիչի կողմից նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար:

Ըստ Կարեն Գաբրիելյանի՝ երբ ունենան գոնե նախնական արդյունքները, դրանից ելնելով էլ կիրականացվեն իրավական հաջորդ գործողությունները, այդ թվում՝ քրեական գործ հարուցելը: Օպերատիվ մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ գործողությունները՝ երեխայի ծնողներին հայտնաբերելու, ինչպես նաեւ աղբավայրում դիակի հայտնվելու հանգամանքները պարզելու համար:

Թե ով է ահազանգել ոստիկանություն, այս պահին հայտնի չէ: Հնարավոր է, որ այդ աղբավայրում աշխատողները նաեւ լինեն:

Հայտնաբերված դին ձեռքերի եւ ոտքերի հատվածում կպչուն ժապավեններով փաթաթված է եղել:

 

Տպել
2897 դիտում

Ժողովրդի իշխանություն հետ բերած առաջնորդը էսօր Հայաստանի ոգին կբերի մեզ մոտ. Սարգիս Մանուկյան

Վանաձորի կերպարվեստի թանգարանը կապիտալ նորոգվում է (լուսանկարներ)

Ռոհանին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը

Ես երբեք որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում. Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը

Առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս. ինչ է պարզել մասնագիտական աշխատանքային խումբը մասսայական հոսանքազրկման մասին

56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային պարտքը կվերադարձվի շուրջ 2835 հարկ վճարողների

Մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով առգրավվել են տարածքում առկա տեսախցիկները

Ունեմ տվյալներ, որ դեբետային գումարների մի մասը վերադարձվելու է Ս․ Սարգսյանի եղբոր ընտանիքի կազմակերպություններից մեկին

Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. ՊԵԿ-ում քրգործ է հարուցվել

Ազատոճայիններն աշխարհի առաջնությունից գալիս են առանց մեդալների ու օլիմպիական ուղեգրերի

ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետ

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացմամբ. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. հնարավորության դեպքում կտեղափոխվի Երեւան. Հովհաննիսյան

Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սահմանին թողել 1 դի ու հետ շպրտվել

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Արցախում մարտական դիրքից հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ

Աշխարհի առաջնություն. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ