Վարչապետը հանդիպել է տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող գործարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է արտահանողների, տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի  տնտեսության արտահանման միտվածության ապահովումը: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և լինեն մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը: Մեր ծրագրային դրույթներից մեկը նաև մշակվող արդյունաբերությանն աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցն այնքան էլ պարզ չէ, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել, որ այդ աջակցությունն իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան և դառնան ավելի մրցունակ: Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում, որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այդ է  պատճառը, որ  կառավարությունը նաև այս կարգի հանդիպումներ է կազմակերպում,  որպեսզի կարողանա ճիշտ ընկալել շահագրգիռ կողմերից եկող ազդակները և դրանց ճիշտ կառավարել ու արձագանքել:

Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում ճիշտ բանաձևեր դրվեն:

«Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է և առաջարկը չի աճում: Այդ պայմաններում գների էական աճ  է նկատվում: Այստեղ կարևոր է, որ մենք մեր համագործակցությամբ շուկան այնպես կարողանանք բալանսավորել, որպեսզի առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- նշել է կառավարության ղեկավարը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ մինչ այս ինքն առանձին հանդիպումներ է ունեցել տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարների հետ, վեր հանել նրանց խնդիրներն ու առաջարկությունները: Նախարարի խոսքով` մասնավոր հատվածի ներկայացուցիչներն Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել շուրջ 120 առաջարկություններ, որոնք գտնվում են քննարկման փուլում: 

Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես ուզում եմ արձանագրել, թե մենք ի՞նչ ենք ուզում: Մենք ուզում ենք, որ դուք ավելի շատ արտադրեք, ավելի շատ արտահանեք, բնականաբար, ավելի շատ եկամուտ ստանաք, ավելի շատ հարկ վճարեք և այսպես շարունակ: Մենք ինչպես հաշվարկում ենք` պետք է որ նույնն էլ դուք ցանկանաք, այս դեպքում ցանկությունների հակասություն չկա, պարզ է, որ այդ ամենի մեջ պետք է լինի ճիշտ բալանս: Հետևաբար, այստեղ պետք է թիմային աշխատանք լինի և շատ կարևոր է, որ երբ ասում ենք դուք` նկատի ունենք նաև ոլորտները և ոլորտում աշխատող կոնկրետ մարդկանց: Մեզ համար շատ կարևոր է համոզված լինել, որ մենք ստեղծում ենք հավասար պայմաններ առանց բացառության բոլոր խաղացողների և գործող անձանց համար:

Իհարկե, մենք այս ընթացքում էլ արել ենք գործողություններ, որոնք մեր տրամաբանությամբ պետք է այդ պրոցեսին նպաստեն, բայց հիմա հասունացել է այն ժամանակը, որ դուք ամբողջ ծավալով պետք է ներգրավված լինեք այդ պրոցեսի մեջ, որպեսզի մեր մշակած քաղաքականությունները ձեզ հետ օրգանական կապ ունենան: Ի՞նչպես է լինում. սովորաբար կառավարությունն ինչ-որ քաղաքականություն է մշակում, տալիս է ոլորտին և ասում՝ այսպես պետք է աշխատեք, ու այդտեղ երբեմն օտար մարմնի ռեակցիան է առաջանում: Մենք ուզում ենք, որ այս պրոցեսը լինի օրգանական, որ այն որոշումները, որոնք կկայացվեն, դրանց հեղինակ համարվի ոչ միայն կառավարությունը, այլ նաև դուք, որպեսզի դրանք լինեն բոլորիս կողմից ընդունված խաղի կանոնները, որոնք նույնքան հարազատ կլինեն կառավարության և ոլորտների ներկայացուցիչների համար, ու մենք բոլորս իմանանք, որ իրար հետ պայմանավորվել ենք, աշխատում ենք այսպես: Մեր աշխատանքի տրամաբանությունը կրկին գալիս հանգում է այդ նույն կարգախոսին` հարստացեք և հարստացրեք: Հարստանալը ձեր պարագայում` բնականաբար եկամուտ ստանալը, մեր պարագայում` ավելի շատ հարկեր վճարելը, որպեսզի կառավարությունն ավելի մեծ հնարավորություններ ունենա նաև բարելավելու այն միջավայրը, որում դուք աշխատում եք: Ընդ որում, ես համարում եմ, որ սա այս պահից սկսած պետք է լինի չկանգնող, շարունակական պրոցես: Պետք է կարողանանք ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծել, որ արդյունքում այս կարգի փոխգործակցության համար նոր խթաններ անհրաժեշտ չլինեն, ինքն ինքնաշխատ եղանակով շարունակի աշխատել»

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են պետական գնումների համակարգի վերադասավորմանը, պետական պատվերի ժամկետի երկարաձգմանը, տարբեր արտադրատեսակների արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին, կառավարության աջակցության, խթանման գործողություններին, շուկայում հավասար պայմանների ապահովմանը, ենթակառուցվածքների ապահովմանը, շուկաների դիվերսիֆիկացմանը, բանկերի հետ համագործակցությանը, վարկային տոկոսադրույքներին, դրամային փոխանցումներին վերաբերող հարցեր: 

Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը «B1»-ից «Ba3» բարձրացնելու գործում կարևորագույն արձանագրումներից մեկն այն է, որ  մեր երկրի տնտեսության մեջ տեղի է ունենում դիվերսիֆիկացիայի պրոցես, նախկինի նման կախվածություն չունենք: Կառավարության ղեկավարը և գործարարները տնտեսության խթանման գործում կարևորել են նաև հողային ռեֆորմի իրականացումը բոլոր ոլորտների համար` սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած արդյունաբերությունով:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` Էկոնոմոիկայի նախարարության պատասխանատուները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կունենան երկշաբաթյա կտրվածքով` խնդիրներին առավել առարկայական և կոնկրետ լուծումներ գտնելու համար:

Ամփոփելով, վարչապետը նշել է, որ նման հանդիպումների նպատակն է նաև, որպեսզի գործարարները տեսնեն, որ կառավարությունն անմնացորդ շահագրգռված է արտադրողների հաջողություններով, արտադրանքի ծավալների մեծացմամբ: «Որովհետև հասկանում ենք, որ դրանով ստեղծվում են նոր աշխատատեղեր, գալիս են նոր հարկեր»,- ասել է գործադիրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում արտադրական տարածքները վեր են ածվել առևտրային տարածքների և կառավարությունը հույս ունի, որ ամեն օրվա, ամեն տարվա հետ դրանք կվերածվեն արտադրական տարածքների, իսկ լքված արտադրական տարածքները կլցվեն կյանքով: «Մենք համագործակցության համար բաց ենք, մեր հիմնական անելիքն է, որպեսզի Հայաստանը տնտեսապես հզորանա: Դրա ճանապարհն արտադրությունն է: Ի դեմս ձեզ մենք տեսնում ենք մեր դաշնակցի և ուզում ենք այնպես անել, որ դուք էլ կառավարությանը տեսնեք որպես դաշնակցի»,- ասել է վարչապետը:

Տպել
2513 դիտում

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին