Վթարի է ենթարկվել Երեանից Բաթումի ուղեւորվող միկրոավտոբուսը. նախնական տվյալներով զոհվել է 2 մարդ

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը օգոստոսի 31-ին, ժամը 02։00-03։00 միջակայքում վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։

ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,- գրել է Նաղդալյանը։

Վթարի մասին հայտնել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ: 

Տպել
1731 դիտում

2020 թվականի հունվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.9 տոկոսով

Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներին տեղափոխել են Երեւան. 2-ի վիճակն էլ ծանր է

Աշխարհը պիտի պատրաստվի կորոնավիրուսի համաճարակի. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության Էմիրին ու թագաժառանգին

Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության

Թալինցի 16-ամյա տղայի գործի, անելիքների եւ նպատակների մասին. պատմությանն անդրադարձել է ՀՀ վարչապետը

Քաղաքապետարանն այս գործով չի զբաղվում, չի ասում՝ բարձրացնենք, տեսնենք տակը ինչ կա. Երեւանի բնակիչը պայքարում է 20 տարի

Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը

Հենրիխ Մխիթարյանը՝ «Լեչեի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

Երևանին պետք են նոր զրուցարաններ, նստարաններ, տեսակավորված աղբի տարաներ, եզրաքարեր. հայտարարվել են մրցույթներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 10.5 հա տարածք

Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված՝ ՀՀ դեսպանատունը կոչ է անում կապվել իրենց հետ

Վանաձորի թատրոնի սկանդալային «Թանկարժեք դիակ» ներկայացման ցուցադրությունը հետաձգվել է անորոշ ժամանակով

Հրդեհ Իսակովի պողոտայում. տուժածներ չկան

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, Վարդենյաց լեռնանցքը՝ փակ

Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

Մարտի 8-ին կանայք են տղամարդկանց թատրոն ու կինոթատրոն հրավիրելու. Երեւանի քաղաքապետարանը գնել է բոլոր տոմսերը

Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն․ ուսուցչական անձնակազմի հայտարարությունը

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել