Ո՞վ է խոչընդոտում. կոշտացող դիրքորոշում

31/08/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի օգոստոսի 30-ի համարում

Չնայած որոշ ակնկալիքների` Սլովենիայի Բլեդ քաղաքում օգոստոսի 27-28-ը անցկացված «Կասպիական հեռանկարներ 2008» խորհրդաժողովի շրջանակներում այդպես էլ տեղի չունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը պետք է կազմակերպեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնցից մեկը` ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, մասնակցում էր Բլեդի խորհրդաժողովին: Ինչո՞ւ նախարարների հանդիպում Բլեդում տեղի չունեցավ: Մեր այս հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սլովենիայում ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկություն չեն արել, եւ ներկայումս քննարկվում է Օսկանյան-Մամեդյարով հանդիպման օրն ու վայրը:

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կարեւոր է այնքանով, որ այն առաջինն է լինելու Բուխարեստում Քոչարյան-Ալիեւ ձախողված բանակցություններից եւ դրանց հաջորդած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտնի հայտարությունից հետո: Իսկ այդ հայտարարության մեջ համանախագահները նշել էին, որ իրենք այլեւս սպառել են իրենց երեւակայությունը, եւ այժմ երկու նախագահներն իրենք պետք է քայլ անեն ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները շարունակելու համար: Այս հայտարարությունից հետո ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան տարածաշրջանային այցով եղավ Հայաստանում ու Ադրբեջանում, եւ ենթադրվում էր, որ հենց այդ այցի ժամանակ պետք է երկու նախագահները կատարեին բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ այդ քայլը:

Սակայն, դատելով այն բանից, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանձնապես չեն շտապում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու հարցում, պետք է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին չի հաջողվել կատարել իրենցից սպասված քայլը: Համենայնդեպս այն փաստը, որ Սլովենիայում տեղի չունեցավ Օսկանյան-Մամեդյարով հանդիպում, հենց այդ մասին է խոսում: Ի՞նչ է նշանակում` քննարկվում է նախարարների հանդիպման օրն ու վայրը, այն ժամանակ, երբ նրանք երկուսն էլ նույն օրը գտնվում են նույն վայրում, էլ չենք խոսում, որ նրանց հետ նույն օրը նույն վայրում է գտնվում նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը` ամենակարեւորը:

Սա նշանակում է, իհարկե, որ համանախագահներն, այնուամենայնիվ, դեռեւս վերապահումներ ունեն հակամարտության կողմերի քայլերի նկատմամբ, եւ չնայած նրան, որ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի ԱԳ նախարարները մի քանի անգամ արդեն իրենց պատրաստակամությունն են հայտնել  հերթական հանդիպման վերաբերյալ, դեռեւս ընդամենը ճշտվում են այդ հանդիպման օրն ու վայրը: Նախօրեին Բլեդում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ հանդիպումից հետո Էլմար Մամեդյարովը կրկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունները շարունակել ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, ըստ  Մամեդյարովի` իրենք ստացել են համանախագահների առաջարկությունն ու համաձայնել դրան: Բլեդում Մեթյու Բրայզայի հետ  հանդիպել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը, սակայն, ի տարբերություն իր գործընկերոջ, ոչինչ չի ասել սպասվող հանդիպման մասին:

Փոխարենը, սակայն, «Կասպիական հեռանկարներ 2008» խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը շարունակվող ձախողումների համար մեղադրել է Ադրբեջանին: «ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները այսօր կրիտիկական կետում են, եւ միջազգային հանրությունը պետք է ամեն բան անի, որպեսզի հետ բերի Ադրբեջանին իրատեսական եւ կառուցողական դաշտ` լուրջ կերպով քննարկելու այն սկզբունքները, որոնք այսօր առկա են բանակցային սեղանին»,- ՀՀ ԱԳ նախարարության մամուլի բաժնի հաղորդագրության համաձայն, իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Այսինքն, ըստ Վարդան Օսկանյանի, Ադրբեջանն այսօր հրաժարվում է քննարկել հակամարտության կարգավորման այն սկզբունքները, որոնք առկա են սեղանին: Խոսքն, իհարկե, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից գաղտնազերծված սկզբունքների մասին է:

Այդ դեպքում, ի՞նչ է պատրաստվում քննարկել Ադրբեջանի ԱԳ նախարարը Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ, որին արդեն համաձայնվել է: Այս հարցի պատասխանը գտնելու համար կրկին պետք է վերադառնալ Սլովենիա, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սլովենիայի նախագահ Յանեզ Դռնովշեկի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է հետեւյալը. «Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի կողմից գրավված ադրբեջանական տարածքները  ազատվեն առանց որեւէ նախապայմանի, եւ չի պատրաստվում ետ կանգնել այս դիրքորոշումից, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա»: Վերջինս նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանը վերջապես կառուցողական դիրք կընդունի եւ իր կողմից կանի անհրաժեշտը հակամարտության լուծման համար:

Ենթադրվում է, որ երբ Էլմար Մամեդյարովն ասում է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները, ի նկատի ունի հենց առանց նախապայմանների գրավյալ տարածքների վերադարձի խնդրին նվիրված բանակցությունները, իսկ երբ Վարդան Օսկանյանը խնդրում է միջազգային հանրությունից ամեն բան անել` Ադրբեջանին կառուցողական դաշտ մտցնելու համար, ի նկատի ունի գրավյալ տարածքների վերադարձի հարցի հետ նաեւ մի շարք այլ հարցերի շուրջ բանակցությունները շարունակելը: Այս իրավիճակում իսկապես դժվար է ասել,  թե հակամարտության կողմերից որն է խոչընդոտում բանակցային գործընթացի վերականգնմանը: Սակայն այն, որ Ադրբեջանը կոշտացնում է իր դիրքորոշումները, կարծես թե ակնհայտ է:

Աննա Հակոբյան

Տպել
1167 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին