Կմեղադրեն վենետիկցիներին. ինչպե՞ս բարեփոխել ԸՕ-ն

31/08/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի օգոստոսի 30-ի համարում

ԱԺ քաղաքական ուժերը ավարտել են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ քննարկումների ներկա փուլը: ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումները կվերսկսվեն միջազգային փորձագետների` Հայաստան ժամանելուց հետո: Այս մասին հայտարարվեց մի քանի օր առաջ: Ամբողջ խնդիրն այն է, որ ԱԺ ընտրություններին մնացել են հաշված ամիսներ, բայց ոչ ոք մինչ օրս չգիտի, թե դրանք ինչպիսի օրենսգրքով են անցկացվելու, քանի որ վերջնական նախագիծը պատրաստ կլինի մեկ-երկու ամսից: Ենթադրվում է, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները սեպտեմբերի սկզբին պետք է այցելեն Հայաստան: Նրանք պետք է մասնակցեն ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումների հաջորդ փուլին, որը կազմակերպվելու է հատուկ միջազգային փորձագետների համար: Բայց արդյո՞ք ԸՕ-ն փոփոխելով` հնարավոր կլինի Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպել:

Հարցի պատասխանը ակնհայտ է. ոչ: Միայն մեկ դեպքում ընտրությունները կարող են ազատ, արդար եւ թափանցիկ լինել, եթե կազմակերպիչները, այսինքն` իշխանությունները, ցանկանում են, որ դրանք այդպիսին լինեն: Եթե ստեղծված իրավիճակը դիտարկենք հենց այս տեսանկյունից, ապա կտեսնենք, որ առկա վիճակը աբսուրդային է: Ցանկության դեպքում Հայաստանի իշխանությունները կարող են ապագա ԱԺ ընտրությունների պատասխանատվության մի մասը գցել Վենետիկի հանձնաժողովի վրա: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ԱԺ-ն ընդունում է ԸՕ փոփոխությունների հարցում Վենետիկի հանձնաժողովի մասնագետների առաջարկած բոլոր փոփոխությունները: Իշխանությունները կարող են ընդունել նաեւ խորհրդարանական ընդդիմության առաջարկները:

Վերջիններս պահանջում են, որ ԱԺ կազմավորվի 100 տոկոս համամասնական ընտրություններով, իսկ ընտրական հանձնաժողովները ձեւավորվեն քաղաքական ուժերի կողմից: ԸՕ-ի վերաբերյալ բոլոր առաջարկները ընդունելուց հետո Հայաստանի նույն իշխանությունները կեղծում են ընտրությունները` օգտվելով նաեւ ԸՕ նոր փոփոխություններով ընձեռված հնարավորություններից: Արդյունքում, կունենանք մի իրավիճակ, որտեղ ստիպված կլինենք արձանագրել, որ այս անգամ արդեն ընտրությունները կեղծվեցին ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աջակցությամբ: Եւ ուրեմն` արդյո՞ք ընդհանրապես անհրաժեշտ է փոխել ԸՕ-ն, եթե` այո, ապա` ինչպե՞ս: Այս հարցերի պատասխանը գտնելու համար հարկավոր է կրկին անգամ գնահատել նախորդ կեղծված ընտրությունների դառը փորձը:

Եթե մտաբերեք, ասենք, 2003թ. ընտրությունների շրջանում հանրապետության ղեկավարության հայտարարությունները, ապա կտեսնեք, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացիներին երբեւէ չի խոստացել, որ ընտրությունները կլինեն ազատ, արդար եւ թափանցիկ: Ավելին, «ազատություն» բառը վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության բառապաշարից իսպառ անհետացել է` տեղը զիջելով «կայունությանը»: «Արդարություն» ասվածը ՀՀ ղեկավարներն ընկալում են սեփական ցանկությունների պրիզմայով. այն, ինչ հակասում է նրանց ցանկություններին, անարդարացի է, եւ վերջ: «Թափանցիկի» ըկալման ամենավառ օրինակը հանրաքվեի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի վարքն էր: Եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանը հանրաքվեի ժամանակ բաց քվեարկեց` այդ կերպ ներկայացնելով ընտրությունների թափանցիկության վերաբերյալ իր ընկալումը:

Այսպիսով, ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է ելնեն այս պարզ իրողությունից. կեղծված ընտրություններով իշխանության եկած մարդիկ երբեք թույլ չեն տա, որ օրինական ընտրություններ կայանան: Անհնար է թվարկել, թե վերջին, ասենք, վեց տարիներին ԸՕ-ն քանի անգամ է փոփոխվել: Իրար հաջորդող այդ փոփոխությունների արդյունքում ընտրական գործընթացը գնալով ավելի բարդացվեց: Որքան բարդ է ընտրական գործընթացը, այնքան հեշտ է այն կեղծել: Այս բանաձեւը առաջին հայացքից կարող է աբսուրդ թվալ, բայց հենց այս հանգամանքով են ընտրությունները տարբերվում քաղաքական մյուս իրադարձություններից: ԸՕ վերջին` 2005թ. փոփոխություններով ընտրական համակարգում ներդրվեց քվեաթերթիկների ելունդների գաղափարը:

Այժմ ելունդի գաղափարը փորձում են ավելի զարգացնել` պահանջելով, որպեսզի ընտրողների ցուցակից բացի ընտրողը ստորագրի նաեւ ելունդների վրա` իբր թե լրացուցիչ վերահսկողության համար: Բացի այս, իշխանությունները ցանկանում են նաեւ «խստացնել» ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման գործընթացը: Միեւնույն ժամանակ ցանկանում են ներդնել նաեւ քվեաթերթիկները ծրարների մեջ դնելու համակարգը եւ այսպես շարունակ: Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես այժմ, ապա ԸՕ-ն փոփոխելու գործընթացը լավագույն դեպքում կավարտվի, ասենք, նոյեմբերին: Այսինքն, ընտրություններից երեք-չորս ամիս առաջ ոչ իշխանանական քաղաքական ուժերը փաստի առաջ կհայտնվեն եւ պետք է հապշտապ փորձեն հասկանալ, թե ԸՕ փոփոխությունների հեղինակները այս անգամ ընտրությունները կեղծելու ինչ նոր մեխանիզմներ են մշակել:

Եթե հանկարծ պարզվի, որ Հայաստանի իշխանությունները որոշել են ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա ԸՕ փոփոխությունների իմաստը ընկալելու համար ընդհանրապես ժամանակ չի մնա: Ասենք, նոյեմբերի վերջին ԸՕ փոփոխությունները մտնում են ուժի մեջ, իսկ դեկտեմբերին լուծարվում է ԱԺ-ն: Հունվարին կամ փետրվարի սկզբին նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ: Մի խոսքով, ԸՕ-ի ներկայումս առաջարկվող փոփոխությունների ողջ իմաստն այն է, որ ապագա ԱԺ ընտրությունները հնարավորինս հեշտ կեղծվեն, եւ կեղծիքների հակազդեցությունը լինի հնարավորինս թույլ: Կեղծիքների հնարավորությունը պակասեցնելու միակ տարբերակը ընտրական համակարգը հնարավորինս պարզեցնելն է:

Քվեաթերթիկները հարկավոր է հետ վերադարձնել նախկին սովորական ձեւին, դրանց տպագրությունը վերահսկելու համար կարելի է միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկին, ասենք` ԵԱՀԿ-ին խնդրել, որպեսզի նրանք կազմակերպեն տպագրությունը արտասահմանում: Միեւնույն ժամանակ պետք է պարզեցվի նաեւ քվեաթերթիկների ստացման եւ լրացման գործընթացը: Որքան պարզ կլինի ընտրական գործընթացը, այնքան հեշտ կլինի նրա օրինականությունը վերահսկել: ԸՀ անդամ նշանակելու իրավունքի համար հավերժական դարձած կռվում կարելի է վերջակետ դնել` ընդլայնելով վստահված անձանց իրավունքները: ԸՀ անդամները վստահված անձանց համեմատ պետք է ունենան միայն մեկ առավելություն. ընտրական գործընթացները կազմակերպել եւ իրականացնել:

Օրենքով կարելի է նաեւ ամրագրել, որ տեղամասում քվեարկության արդյունքները ամփոփելուց անմիջապես հետո դրանք տեղադրվում են ինտերնետում: Այս խնդրի լուծման համար ընդամենը հարկավոր է ամեն տեղամասի հատկացնել մեկական համակարգիչ եւ սկաներ: Վստահված անձանց իրավունքները ընդլայնելուց հետո այլեւս էական չի լինի, թե ո՞վ է նշանակում ԸՀ անդամներին: Ավելին, նախընտրելի է, որ բոլոր ԸՀ անդամները նշանակվեն մեկ մարդու կողմից: Նման համակարգի դեպքում նշանակողը մեխանիկորեն պատասխանատու է իր ձեւավորած հանձնաժողովների գործունեության համար: Փորձը ցույց է տվել, որ ինը հոգանոց ընտրական հանձնաժողովներում ընդդիմությունը լավագույն դեպքում ներկայացված է լինում երկու անդամով:

Հետագայում պարզվում է, որ այդ երկուսն էլ չկան: Մի խոսքով, եթե ցանկանում ենք, որպեսզի գալիք ընտրությունների օրինականությունը հնարավոր լինի որոշակի վերահսկել, ապա անհրաժեշտ է պահանջել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ԸՕ-ն մաքրվի «ավելորդություններից»: Իհարկե, այս դեպքում եւս իշխանությունները կեղծելու են, բայց գոնե ամեն ինչ նույնքան պարզ կլինի, եւ ոչ մեկի մոտ այլեւս հարց չի ծագի, թե ինչպես կեղծիքները հնարավոր եղան:

Վահագն Հովակիմյան

Տպել
1140 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան