Իջևանի համատիրության կառավարիչը մի շարք ապօրինություններ է թույլ տվել, նա ստացել է 6 մլն դրամ (տեսանյութ)

30/08/2019 schedule20:36

Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իջևանի համատիրությունների կառավարիչը ապօրինություններ է թույլ տվել։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Տավուշի մարզային վարչությունների ու Իջևանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Իջևանի համատիրության կառավարիչը, ըստ նախնական տվյալների, իր կարգադրիչ և այլ լիազորությունները օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ, այլ անձանց օգտին։ 

Մասնավորապես, 2013 թ. համատիրության և բնակչի միջև կնքվել է ձևական նվիրատվության պայմանագիր, որով համատիրությունը, ի դեմս կառավարչի, Իջևանում գտնվող 349 քառակուսի մետր մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է կառավարչի խնամուն։

Այնուհետև համատիրության կառավարիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ նշված տարածքը բաժանել է երկու մասի և առանձնացված մի տարածքը 2 միլիոն դրամով վաճառել է Իջևանի մեկ այլ բնակչի։ 

Պարզվել է նաև, որ Իջևանի մի բնակչուհի, չհանդիսանալով համատիրության աշխատակից, առանց համապատասխան գրանցումների, համատիրության կառավարչի գիտությամբ և թողտվությամբ՝ բնակիչներին ներկայացել է որպես համատիրության աշխատակցուհի և զբաղվել է բնակչության կողմից համատիրությանը վճարվող գումարների դրամահավաքով։

2017-2019 թվականներին հավաքագրված շուրջ 7 միլիոն 500 հազար դրամից մոտ 6 միլիոն դրամն առձեռն փոխանցվել է համատիրության կառավարչին։ Նա էլ, ըստ նախնական տվյալների, գումարը համատիրության հաշվեհամարին մուտքագրելու փոխարեն յուրացման միջոցով հափշտակել է։ Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է քննություն։

Տպել
547 դիտում

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացման. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. հնարավորության դեպքում կտեղափոխվի Երեւան. Հովհաննիսյան

Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սահմանին թողել 1 դի ու հետ շպրտվել

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Արցախում մարտական դիրքից հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ

Աշխարհի առաջնություն. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

1 օրում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 34 հրդեհ

Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս