Դիվանագիտական ապարատի և մարզային պատասխանատուների համատեղ հավաքը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ. Սուրեն Պապիկյան

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախաձեռնությամբ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այսօր Գյուրու «Էմիլի արեգակ» կենտրոնում ծրագրային հանդիպում-քննարկում են ունեցել ՀՀ մարզպետների հետ: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ բացառիկ իրադարձություն է որակել դիվանագիտական ապարատի և մարզային պատասխանատուների համատեղ հավաքը և նկատել, որ այն հիանալի հնարավորություն է ախտորոշել երկրի առջև ծառացած խնդիրներն ու փնտրել դրանք միասնական հաղթահարելու լուծումները:

Նախարար Պապիկյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կառավարության առաջնահերթությունները և ընդգծել, որ մարզերի ու համայնքների հավասարաչափ զարգացում ունենալու նպատակով անհրաժեշտ է նախանշել ճիշտ թիրախներ և դրանց ուղղությամբ ճիշտ աշխատելաոճ: «Տարբեր երկրների հետ ունենք մեր ունեցած միջտարածաշրջանային և միջհամայնքային համագործակությունը երբեմն կրում է զուտ արարողակարգային բնույթ: Ենթադրում եմ՝ այսօրվա հավաքից հետո մենք պետք է մեր առջև խնդիր դնենք, որպեսզի տարածքային կառավարման մարմիններն իրենց մարզային զարգացման տեսլականը քննարկեն նաև գործընկեր դիվանագետների հետ: Մեր գործընկերներն իրենց հերթին պետք է փնտրեն այն ռեսուրսը, որն առկա է արտերկրում և փորձեն դա ներարկել մեր երկրի տնտեսության մեջ: Սա սկիզբն է այն կարևոր համագործակցության, փոխկապակցվածության,  որի համար մենք հավաքվել ենք»,- ասել է նախարարը:

Իր բացման խոսքում ԱԳ նախարար Զորհրաբ Մնացականյանը նշել է. «Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել, ձեզ՝ պարո՛ն Պապիկյան, պարո՛ն Բալասանյան, պարո՛ն Պետրոսյան՝ ձեր հյուրընկալության համար: Շատ շնորհակալ եմ, որ մարզպետերն արձագանքեցին և մաս են կազմում այս երկխոսության: Ինձ համար սա չափազանց կարևոր, պրակտիկ նշանակություն ունի: Մենք հաճախ խոսում ենք, մեր քննարկումների մեջ ընդգծում ենք շատ կարևոր սկզբունք. մեր գործն ունի պրակտիկ, կիրառական նշանակություն՝ արտաքին հարաբերությունները լավագույնս ծառայեցնելով մեր երկրի ներքին օրակարգին, մեր երկրի գերակայություններին, մեր կառավարության ծրագրի լավագույնս իրականացմանը»:

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Մնացականյանը շեշտել է. «Մեր այս դեսպանաժողովը կազմակերպելիս  մենք ուշադրություն ենք դարձրել դրան, որպեսզի  մեր աշխատանքի կիրառելիությունն առավել ուժեղացնենք մեր երկրի զարգացման օրակարգում, արտաքին ոլորտը, արտաքին հարաբերությունները լավագույնս ծառայեցնենք մեր նպատակին: Եվս մեկ անգամ շնորհակալություն հյուրընկալության համար, և ես անհամբեր սպասում եմ մեր այս երկխոսությանը և ծրագրերին, որոնք պետք է ներկայացվեն մեզ և մեր դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա խիստ նշանակալի է համարել նմանօրինակ միջոցառման անցկացումը Գյումրի քաղաքում և հույս հայտնել, որ տարբեր երկրներում ներկայացված հայրենի դիվանագետներն իրենց ողջ ներուժն ու օտարերկրյա կապերը կծառայեցնեն նաև մարզի և Գյումրի քաղաքի զարգացմանը:

Հաջորդիվ մեկնարկել է մարզպետներ-դիվանագետներ ծրագրային քննարկման փուլը, որի ընթացքում մարզային պատասխանատուները դիվանագետներին են ներկայացրել իրենց մարզերի զարգացման ծրագրերն ու այլ երկրների վարչատարածքային միավորումների հետ համագործակցության տեսլականը:

Տպել
1665 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ