Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին պարգեւատրել է. պարգեւատրվածների անուններն ու չափերն այլեւս փակ են

ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը օգոստոսին 6-ին կագադրություն է ստորագրել, որով 2019 թվականի հուլիս ամսում աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար դրամական պարգեւատրմամբ խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Սակայն այստեղ ուշագրավ է այն, որ կարգադրությանը կից բացակայում է հավելվածը, որով հնարավոր կլինի իմանալ, թե քանի աշխատակից է պարգեւատրվել, ինչքան գումարով:

«Հայկական ժամանակ»-ը Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է բացակայում համապատասխան հավելվածը, ինչին ի պատասխան Թադեւոսյանը հղում անելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ կետին ասաց, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն տվյալ անձի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:

Դիտարկմանը՝ մինչ այժմ բոլոր գերատեսչություններն էլ բաց հրապարակել են այդ տեղեկատվությունը՝ նաեւ Սյունիքի մարզպետարանը, Թադեւոսյանն արձագանքեց. «Օրենքի պահանջն է»:

Հարցին՝ նախկինում չկա՞ր այդ օրենքի պահանջը, Թադեւոսյանը պատասխանեց. «Կար, ուղղակի մենք ուշադրություն չէինք դարձրել այդ կետին»:

Հարցին՝ 6 ամիս առաջ խնդիր չկար, երբ բաց էր տեղեկատվությունը, հիմա կա՞, Թադեւոսյանը պատասխանեց. «Օրենքի այս կետը միշտ եղել է: Նման հարցում եղել է նախկին մարզպետի հարցով եւ մենք այսպիսի պատասխան ենք տվել»:

Տպել
1224 դիտում

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել