Հանդիպումը կարող է լինել ցնցող. կկարողանա՞ն հաշտվել Իրանն ու ԱՄՆ-ը

30/08/2019 schedule14:43

Ո՛չ Իրանը եւ ո՛չ էլ ԱՄՆ-ը չունեն միմյանց միջեւ առանց այն էլ լարված հարաբերություններն է՛լ ավելի սրելու որեւէ նպատակ։ Այս մասին են հայտնում երկու երկրկների ղեկավարները։ Սակայն միմյանց հետ բանակցություններ սկսելու նրանց ցանկությունն իրականություն դարձնելը դյուրին չէ, քանի որ այդ ճանապարհին մեծ խոչընդոտներ կան ե՛ւ Թեհրանում ե՛ւ Վաշինգտոնում։

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատերին զարմացրեց իր այն հայտարարությամբ, թե կա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ եկող շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնելու «լավ հնարավորություն»։ Այն հարցին, թե արդյոք Իրանի հետ ճգնաժամն արդեն ավարտված է, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարք Էսփերը Պենտագոնում պատասխանել է՝ ասելով, թե «ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ։ Մենք ուզում ենք նրանց հետ շփվել դիվանագիտական ուղով»։

Նույն միտքն է արտահայտել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը։ Նա ասել է, թե իր երկիրը չի ուզում տեսնել լարված հարաբերություններ ԱՄՆ-ի հետ ու ավելացրել. «Սակայն մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր երկիր պիտի կարողանա միջազգային օրենքներին համապատասխան, օգտվել իր իրավունքներից»։

Հիշեցնենք, որ կողմերի միջեւ լարվածությունը սրվեց անցյալ տարի, երբ նախագահ Թրմափն ԱՄՆ-ը դուրս բերեց Իրանի հետ կնքված միջուկային միջազգային համաձայնագրից ու նոր պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Թեհրանի։ Այժմ արտաքին քաղաքականության հարցերով փորձագետներն ասում են, թե ստեղծվել է ԱՄՆ-Իրան ձեւաչափով գագաթաժողով հրավիրելու հարմար պահ։

Նրանցից Բարբարա Լիիֆի խոսքերով, հանդիպումը կարող է լինել ցնցող։ «Սակայն հանդիպումը բանակցություններ չէ։ Բանակցությունները երկարատեւ ու բարդ գործընթաց է», - ասում է նա։

Այլոք, հաշվի առնելով միջազգային ջրերում ներկա թշնամական գործողությունները, այնքան էլ լավատես չեն։ Նրանցից, ինչպես Լյուք Քոֆեյն է ասում, մինչեւ արդյունավետ բանակցություններ սկսելը, հարկավոր է, որ Իրանը դադարեցնի միջազգային ջրերում նավեր կանգնեցնելու գործողությունները, իսկ ԱՄՆ-ը՝ չշարունակի նոր պատժամիջոցներ ուժի մեջ դնելու քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է Իրանի ղեկավարներին, ապա պետք է ասել, որ նրանց կարող են մտահոգել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի հետ Թրամփի գագաթաժողովները։ Չէ որ այդ հանդիպումները չկարողացան լուծել Հյուսիսի միջուկային ծրագրերի ու ԱՄՆ-ի կողմից հաստատված պատժամիջոցների հարցով երկար տարիներ շարունակվող հակամարտությունը։

Տպել
1624 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում