Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին: Նա պահանջում է պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները:

Բացի դրանից Թորոսյանը նաեւ փոխհատուցում է պահանջում: Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 28-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին: Թե որ հայտարարությունն է նախարարը զրպարտություն եւ վիրավորանք համարել, պարզել չհաջողվեց: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին նախարարը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունի:

Նշենք, որ Խաչատրյանը վերջերս հայտարարել էր, որ Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։

Օրերս Խաչատրյանը նաեւ ԿԸՀ կայքից վերցրել է Թորոսյանի բնակության վայրում գրանցված անձանց ցուցակը՝ թվով 43 անձ եւ նշել, որ Թորոսյանը «Սերժի Հայաստանի» գործելաոճն է կիրառել, սակայն ավելին չի ասել:

Տպել
7891 դիտում

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին

«Ուստա, չալե՛ Ձոնն Ուրախության»

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը. պաշտպան

Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին

105 սուբվենցիոն հայտ է ստացվել Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

3 տարի հետախուզման մեջ գտնվող գորիսեցին հայտնաբերվել է օդանավակայանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով

Աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում է՝ մասնակցելու բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ փակ քննարկմանը

Փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի տարածքում գրանցվել է 75 հանցագործություն, 6 տրանսպորտային պատահար

Զովունիում 6 մեքենա է բախվել, այդ թվում՝ թիվ 269 և 39 երթուղայինները. կան վիրավորներ

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է այսօր ստացել

Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ

Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակության գործը դատարանում է

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձ. ԱԱԾ (տեսանյութ)

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Թելման Թադեւոսյանը

Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում