Ով է Վանաձորի մանկատան տնօրենի նորանշանակ ժՊ-ն. մանկատունը տնօրեն չուներ արդեն 3 ամիս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիա Աբրահամյանը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, համապատասխան որոշումը տեղադրված է նախարարության կայքէջում:

Մանկատան տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված է մրցույթ, որի օրը հայտնի է՝ սեպտեմբերի 24-ին: Մինչ այժմ մանկատան տնօրենը նշանակվում էր  նախարարի կողմից:

Լիլիա Աբրահամյանը «Վանաձորցի մայրիկների «Ամենամամա» ակումբ»-ի ղեկավարն է, բազմաթիվ բարեգործական ու սոցիալական նախաձեռնությունների հեղինակ: Լիլիա Աբրահամյանի նախաձեռնությամբ Վանաձորում ամիսներ առաջ բացվեց առաջին ներառական խաղահրապարակը, որտեղ իրենց ժամանցն են անցկացնում հաշմանդամություն ունեցող երեխաները: Տարիներ առաջ եղել է Վանաձորի տեղական «9-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրենը, այնուհետ նշանակվել է Եվրոպական քոլեջի Վանաձորի մասնաճյուղում որպես տնօրեն: Վերջին մի քանի տարում հանդես է եկել միայն բարեգործական ու սոցիալական նախաձեռնություններով:

«Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի հաստիքը թափուր էր այս տարվա մայիսի 20-ից՝ նախկին տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:

ՀԺ-ի տեղեկություններով՝ տնօրենի մրցույթին մասնակցելու է նաեւ Վանաձորի մանկատան փոխտնօրեն Հարություն Էվոյանը: Շրջանառվում է նաեւ նախկին տնօրենի անունը:

Տպել
4513 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)