Միջազգային հարաբերություններում արժեքային կոմպոնենտը դեր ունի, բայց ծանրակշիռ մասը պարզ շահերն են․ Թեւան Պողոսյան

Օգոստոսի 27-ին Երեւանում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո:

Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո դեսպանների հետ առաջին մեծ հավաքի ժամանակ մի ծավալուն ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթում կարմիր թելի պես անց էր կացնում միտքը, որ ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը պետք է դառնա ժողովրդավարությունը։

Փաշինյանը, դիմելով դեսպաններին, ասաց, որ աշխարհին պետք է ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետեւ այն հիմնված եւ հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի եւ ձգտումների վրա:

ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը կարծում է, որ թեեւ միջազգային հարաբերություններում արժեքային կոմպոնենտն ունի դեր, բայց ոչ այնքան ծանրակշիռ մաս, որքան շահը․

«Օրինակ, ժողովրդավար ԱՄՆ-ն-ի լավագույն գործընկերն ո՞վ է Միջին Արեւելքում․ Սաուդյան Արաբիան, եւ այն  ժողովրդավարության հետ ի՞նչ կապ ունի։ Այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ միջազգային հարաբերություններում առաջին գլխավոր խնդիրը շահերն են, պարզ շահերը։ Դրանք են ծանրակշիռ»,- մեր զրույցում ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ արժեքների դաշտը ուղղակի գեղեցիկ փաստ է, դրա համար ինքներս պետք է ավելի սթափ գնահատենք, որ այն կարող է դրական նպաստել, բայց չի լինելու որոշիչը․

«Նույն Ադրբեջանը ոչ էլ ժողովրդավարության ձգտում ունի, բայց տեսեք՝ ԱՄՆ-ն իրեն համարում է ռազմավարական գործընկեր։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նավթ ունեն։ Ժողովրդավարական գործընթացների հետ միասին կան նաեւ առճակատումներ, օրինակ Վրաստանի դեպքում, ինքը ժողովրդավարացման գործընթացի հետ ուղիղ առճակատման գնաց Ռուսաստանի հետ։ Այդ ամենի մեջ լուրջ պիտի վերաբերենք իրականությանը, ի վերջո արտաքին հարաբերությունները որեւէ մեկը չի ջնջել եւ փոխել, եւ պետք է հասկանանք, որ արտաքին հարաբերություններում ամենագլխավորն իրականանալու է շահերի դաշտում»։

Ո՞ւմ համար է պետք ժողովրդավարությունը․ հարց հնչեցրեց Թեւան Պողոսյանը՝ պատասխանելով, որ այն պետք է ներքին կյանքի համար, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով․

«Բայց աշխարհում կա չգրված օրենք կամ ժողովրդավարության ձեւակերպում, ըստ որի՝ երկիրն այլեւս ժողովրդավարական է համարվում, երբ երեք անգամ անընդմեջ իր սահմանադրական ընտրությունները  ժողովրդավարությամբ է անցկացնում։ Մենք դա ունեցել ենք դեկտեմբերի խորհդրարանական ընտրություններին, քաղաքային ընտրություններն էլ դրա հետ առաջին փուլն էին, այ երբ հինգ տարի հետո կունենանք նմանատիպ ձեւով ընթացող ընտրական գործընթացներ, եւ կտեսնենք, որ իսկապես պահպանում ենք մեր ժողովրդավարական սկզբունքները, 2028-ին էլ՝ երրորդ անգամ, դա այլեւս կձեւավորի երկրի համար իմիջ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ հիշեցնելով, որ 1991-ին տեղի ունեցած ընտրությունները որեւէ մեկը կասկածի տակ չէր դնում, բայց այն, ինչ եղավ դրանից հետո՝ 1995-96 թվականներին, եւ դրանից հետո, բոլորս գիտենք․

«Իհարկե, պետք է շարունակել ժողովրդավարության հաստատման ընթացքը, որովհետեւ սա մեր շահերից է բխում, իսկ մեր շահերի հիմնավորմամբ, գիտակցմամբ, երբ ամեն ինչ ճիշտ ձեւակերպենք, նաեւ կձեւավորենք այն շահերի դաշտը, որով կարող ենք առաջնորդվել»,- ասաց Պողոսյանը։

Մեր հարցին՝ քննադատություններ կան, որ Հայաստանի դեպաններից շատերը նշանակվել են նախկին իշխանության օրոք եւ նախկինների կամայականությամբ, եւ, ըստ էության, եղել են նրանց տրամաբանության մեջ, արդյոք պե՞տք է փոխել նրանց, Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ դիվանագիտական ծառայությունը քաղաքական դաշտից դուրս է, ինչպես զինվորականը․

«Մարդիկ ծառայել են ՀՀ-ին, ՀՀ-ի քաղաքական իշխանությունն ինչ խնդիր դրել է, դրանք էլ պետք է լուծեին, պրոֆեսիոնալ դիվանագետի աշխատանքը դրանով է պայմանավորված։ Ես չեմ ընդունում այդ ձեւակերպումը։ Բոլոր այն դեսպանները, որոնց նշանակումը քաղաքական է եղել, նրանք կարող են փոխվել, բայց պրոֆեսիոնալները պետք է շարունակեն իրենց աշխատանքը, մեկը մյուսի հետ կապ չունի։ Խնդիրը ինստիտուցիոնալ կառուցվածքի մեջ է»։

Պողոսյանի կարծիքով՝ դիվանագետը կամ ՀՀ ցանկացած քաղաքացի իր աշխատանքը պետք է կատարի պարտաճանաչ, եւ եթե կա որեւէ հաղորդում, պետք է լինի քննություն, եթե քննությունը կպարզի, որ մարդն օրենք է խախտել, այդ մարդը պետք է պատժվի․

«Ի՞նչ տարբերություն՝ Երեւանի կենտրոնում է գողություն արվել, թե այլ տեղ։ Խնդիրը գալիս է ընդհանուր իրավիճակից․ մենք պետք է դառնանք օրենքի երկիր եւ օրենքն աշխատի։ Նույն դիվանագետը, որը դրսում ծառայում է, ինքը ծառայում է ՀՀ-ում, եթե կա օրենքի խախտում, բնականաբար, ապացույցի դեպքում պետք է պատժվի, բայց դրա հետ մեկտեղ՝ ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն, նաեւ արժեքների դաշտն է, ինչպես խոսքի ազատությունը, անմեղության կանխավարկածը, եւ այլն։ Եւ եթե առանց փաստի խոսվում է որեւէ մեկի կատարած ենթադրյալ հանցանքի մասին, այստեղ գալիս է անմեղության կանխավարկածի հարցը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ 2018 թվականի դրությամբ՝ Հայաստանն ունի 41 ռեզիդենտ դեսպան, 11 միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչ, 10 գլխավոր հյուպատոսություն եւ 1 հյուպատոսական գրասենյակ։ Իսկ հեղափոխությունից հետո Հայաստանը նոր դեսպաններ է նշանակել տասից ավելի երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, եւ այլուր։

Տպել
1985 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի